Աբովյան փողոցում տաքսիստը դանակահարել է տաքսիստին
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աբովյան փողոցում մայիսի 3-ին տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2017թ. մայիսի 03-ին՝ ժամը 21:10-ին, Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1987թ. ծնված Ս.Օհանյանը:
Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողը կտրող-ծակող գործիքի գործադրմամբ ծանր մարմնական վնասվածքն ստացել է Աբովյան փողոցում գործող խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Նախնական տվյալներով՝ տուժողը եւ կասկածյալն իրականացնում են մասնավոր ուղեւորափոխադրումներ եւ ավտոմեքենաները հիմնականում կայանում են Երեւան քաղաքի Աբովյան փողոցում: Դեպքի օրը՝ մայիսի 3-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, պատվիրատուների սպասարկման հերթը խախտելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ տուժողն ստացել է ծանր մարմնական վնասվածքը։ Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վիճաբանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին