Ռուսաստանում պատրաստում են «Գրին քարտի» նմանօրինակը
Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունն առաջարկում է 2019 թվականից ներդնել «Գրին քարտի» նմանությամբ տեղական ծրագիր, գրում է «Известия»-ն՝ վկայակոչելով «Թվային տնտեսություն» ծրագրի նախագիծը, որն ուղղվել է պրոֆիլային գերատեսչություններ՝ համաձայնեցնելու համար:
«Գրին քարտն» իրավունք կտա ռուսական ծագմամբ բարձր որակավորում ունեցող օտարերկրացիներին, որոնք ազատ տիրապետում են ռուսաց լեզվին, մուտք գործել երկիր և աշխատել այնտեղ:
«Այդ նախաձեռնությունն օգտակար կլինի Ռուսաստանի համար»,- նշել է ինտերնետային հարցերով օմբուդսմեն Դմիտրի Մարինիչևը:
Ավելի վաղ «Գրին քարտի» մասին օրենքի հեղինակ, պատգամավոր Վլադիմիր Սիսոևը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է մշակույթով իրեն մոտ մարդկանցով, որոնք կժամանեին երկիր և կմնային այդտեղ ապրելու: Իր խոսքով՝ նախաձեռնությունն «ուղղված է կարևորագույն խնդրի»՝ երկրի բնակչության ավելացմանը»:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն