Լոս Անջելեսի շրջանային խորհուրդը քննադատել է Թրամփին Հայոց ցեղասպանությունը չընդունելու համար
Լոս Անջելեսի շրջանային խորհուրդը Սպիտակ տանը կոչ է արել ճանաչել հայոց ցեղասպանությունը։
Շրջանային խորհրդի ներկայացուցիչ Քեթրին Բարգերը խորհուրդ է տվել նամակ հղել նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է mynewsla.com-ը։
Նա նշել է, որ Թրամփը, ինչպես իր նախորդները, 1915 թվականի իադարձությունները չեն բնութագրել «ցեղասպանություն» բառով։
Խորհրդի եւս մեկ անդամ Հիլդա Սոլիսը հայտարարել է, որ պաշտոնյաները չպետք է «վախենան թուրքական կառավարության սպառնալիքներից», որը երկար ժամանակ հերքում է ցեղասպանության փաստը։
Խորհուրդը նաեւ կոչ է անում ԱՄՆ կոնգրեսի պատվիրակներին աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, որը ներկայացրել է կոնգրեսական Ադամ Շիֆը։
Հայ համայնքի ներկայացուցիչ Փիթեր Դարաքջյանը խորհրդին հայտնել է, որ Լոս Անջելեսի 101-ամյա բնակչի մահվանից հետո, շրջանում այլեւս չկան ցեղասպանության սարսափշը վերապրածներ։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն