«Խոստում» ֆիլմի նկարահանման հրապարակից. Հայ հոգեւորականը պատահաբար ամուսնացրել է ֆիլմի հերոսներին
Ֆիլմի հերոսներ Մարալի եւ Միքայելի պսակի արարողության տեսարանի նկարահանման ժամանակ հրավիրված հայ հոգեւորականը պատահաբար ամուսնացրել է դերասաններ Օսկար Այզեկին եւ Անժելա Սարաֆյանին:
«Նա, նկարահանման հրապարակում, մեզ իրականում ամուսնացրեց՝ կարդալով իսկական հայկական աղոթք, որը հնչում է ցանկացած ավանդական հայկական հարսանիքի ժամանակ: Այդ աղոթքները կարդացել են դեռեւս 1915 թվականին, եւ դրանք անփոփոխ են մինչ օրս: Վերջում նա մեզ ասաց. «Ես պետք է ձեզ բաժանեմ, քանի որ տեխնիկապես, Աստծո առջեւ դուք ամուսնացած եք»: Հետո մենք շարունակեցինք նկարահանումները, եւ նա այդպես էլ մեզ չբաժանեց»,- գրել է Անժելա Սարաֆյանը իր Instagram-ում:
Հայ բարեգործ Քըրք Քրքորյանի միջոցներով նկարահանված «Խոստում» («The Promise») ֆիլմը առաջին հոլիվուդյան ֆիլմն է 1915 թվականի հայերի Ցեղասպանության մասին: Ֆիլմի ռեժիսորը օսկարակիր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում նկարահանվել են Քրիստիան Բեյլը, Օսկար Իսաակը եւ Շարլոտա լե Բոնը:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն