Մայիսի 3-ը Արեւի համաշխարհային օրն է
Արեւը Երկրին ամենամոտ գտնվող աստղն է, բոլոր մյուս աստղերը մեզնից անհամեմատ ավելի հեռու են գտնվում։ Օրինակ Պրոկսիմա աստղը Արեւից 4․22 լուսային տարվա հեռավորության վրա է գտնվում։ Երկրի համար Արեւը տիեզերական էներգիայի հզորագույն աղբյուր է։ Այն տալիս է լույս ու ջերմություն, որոնք անհրաժեշտ են բուսական ու կենդանական աշխարհների համար ու ձեւավորում է Երկրի մթնոլորտի կարեւորագույն հատկանիշները։ Արեւով է որոշվում մոլորակի էկոլոգիան։ Առանց դրա չէր լինի նաեւ կյանքի համար անհրաժեշտ օդը՝ օդը կվերածվեր հեղուկ ազոտային օվկիանոսի՝ սառուցյալ ցամաքի շուրջ։ Մեզ համար Արեւի կարեւորագույն հատկանիշն այն է, որ դրա շուրջ է ստեղծվել մեր մոլորակը ու դրա շնորհիվ է մեր մոլորակում կյանք հայտնվել, գրում է Calend–ը։
Արեւը, քամին, ծովի ալիքներն ու կենսազանգվածը էներգետիկ հումք են, որը մշտապես շրջապատում է մեզ ու որը հեշտ է գործածելը։ Այն պետք չէ արդյունահանել ընդերքից։ Այն չի առաջացնում ռադիոակտիվ կամ թունավոր թափոններ։ Այն վերականգնվող էներգիա է։ Էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հնարավորություններին ուշադրություն գրավելու համար Արեւի էներգիայի միջազգային միության եվրոպական բաժանմունքը , 1994-ից սկսած, կամավոր հիմունքներով կազմակերպում է Արեւի միջազգային օրը, որը նշվում է մայիսի 3-ին։ Էնտուզիաստները ու պրոֆեսիոնալները, հասարակական կազմակերպություններն ու ֆիրմաներն ամբողջ Եվրոպայում կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ՝ ցուցադրելով արեւի էներգիայի հնարավորությունները։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն