Թուրքիան ինժեներական աշխատանքներ է կատարում թուրք-սիրիական սահմանին
Թուրքիայի զինված ուժերը երկրի հարավային Շանլըուրֆա գավառի Աքչաքալե գավառում՝ անմիջապես թուրք-սիրիական սահմանին, զրահատեխնիկայի տեղակայման համար դիրքեր են կառուցում: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Դիրքերը մասնավորապես ստեղծվում են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և դրա ռազմական թևը համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման վերահսկած Թալ-Աբյադ քաղաքի անմիջապես դիմացի հատվածում գտնվող թուրքական թաղամասերում:
Ըստ թուրքական կողմի՝ ինժերական աշխատանքներն արվում է սահմանին «քրդերի հարձակումները կանխելու համար»։
Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, թուրքական «Հյուրիեթ» պարբերականի հայտնել է, որ Սիրիայում Թուրքիայի «Եփրատի վահան» գործողությունից հետո այդ երկրի զինուժը պատրաստվում է նոր գործողություններ իրականացնել Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող Թալ-Աբյադ քաղաքի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Թուրքիայի զինուժը հրետակոծում է Սիրիայում՝ մասնավորապես Թալ-Աբյադում, քրդերի դիրքերը:
Բացի այդ, նշենք, որ ապրիլի 29-ին Թուրքիայի զինուժը երկրի հարավային Քիլիս քաղաքում տեղակայված ստորաբաժանումներից զինտեխնիկա է տեղափոխել անմիջապես թուրք-սիրիական սահման Սիրիայի քրդական YPG խմբավորման մարտիկների դեմ պայքարելու համար:
Նշենք, որ թուրքական կողմը Սիրիայի քրդական կառույցները բնորոշում է որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճյուղավորումներ և մշտապես հայտարարում է, որ այդ կառույցները անմիջական վտանգ են սպառնում Թուրքիայի անվտանգությանը:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն