Ուկրաինան, Բրիտանիան ու Կանադան դիտորդական թռիչք են իրականացնելու Ռուսաստանի ու Բելառուսի երկնքում
Կանադայի, Մեծ Բրիտանիայի ու Ուկրաինայի համատեղ առաքելությունը մայիսի 2-ից 6-ը կիրականացնեն դիտորդական թռիչք Բելառուսի ու Ռուսաստանի երկնքում՝ Բաց երկնքի պայմանագրի շրջանակում։ Այս մասին հայտնել է Միջուկային վտանգի նվազեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Բաց երկնքի պայմանագրի իրականացման շրջանակում մայիսի 2-6-ը Կանադայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի եւ Ուկրաինայի համատեղ առաքելությունը դիտորդական թռիչք կիրականացնի Բելառուսի ու Ռուսաստանի երկնքով կանադական C130-J դիտորդական օդանավով»,- ասել է Ռիժկովը։
Նա նշել է, որ համաձայնեցված երթուղով թռիչքի ժամանակ ռուս մասնագետները C130-J օդանավում հսկելու են թռիչքի պարամետրերի խիստ պահպանումը ու պայմանագրով նախատեսված սարքավորման կիրառումը։
Բաց երկնքի պայմանագիրը ստորագրվել է 1992-ին, սառը պատերազմից հետո Եվրոպայում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում։ Այն թույլ է տալիս մասնակից երկրներին բացահայտ տեղեկություններ հավաքել մեկը մյուսի զինված ուժերի մասին։ Պայմանագրի անդամներ են ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասը, Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Վրաստանը, Բոսնիան ու Հերցոգովինան ու չեզոք Շվեդիան ու Ֆինլանդիան։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն