Հս. Կորեան սպառնացել է խորտակել ԱՄՆ-ի ատոմային սուզանավը
Կորեական թերակղզու շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Պաշտոնական Փհենյանը հայտարարել է, որ սպառնալիքի առաջացման դեպքում պատրաստ է հարձակվել ամերիկյան USS Michigan ատոմային սուզանավի վրա ու խորտակել այն:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Հյուսիսային Կորեան ամերիկյան ատոմային սուզանավի ժամանումը հարավկորեական Պուսան նավահանգիստ մեկնաբանել է որպես ռազմական ահաբեկման ակտ:
«Դա մեր երկրի դեմ ուղղված բացահայտ մարտահրավեր է, ռազմական սադրանք, որի հետ չի կարելի հաշտվել: Եթե USS Michigan-ը փորձվի տեղից շարժվել, այն դաժան ճակատագրի կարժանանա ու էլ երբեք ջրի երես դուրս չի գա»,-ընդգծել է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը:
Հայտնի է, որ ամերիկյան ատոմային սուզանավը Հարավային Կորեա է հասել ապրիլի 25-ին: Այն համալրված է «Tomahawk» հրթիռներով:
Մինչդեռ lenta.ru-ն հավելում է, որ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակի ֆոնին Ճապոնիան պատրաստվում է գործարկել իր ամենամեծ ավիակիրը՝ երկրի ծովային ինքնապաշտպանական ուժերին պատկանող «Իձումո» ռազմանավը:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախազգուշացրել է, որ եթե Փհենյանը շարունակի անտեսել միջազգային հանրության կոչերն ու զարգացնի երկրի վիճահարույց միջուկային ծրագիրը, հետևանքներն աղետալի կլինեն: Պաշտոնյան ընդգծել է, որ այժմ Վաշինգտոնը քննարկում է Փհենյանին կանգնեցնելու համար բոլոր հնարավոր տարբերակները՝ այդ թվում նաև ռազմական:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»: Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:
Փհենյանի ու Վաշինգտոնի միջև նախապատերազմական իրավիճակի ֆոնին Չինաստանը 150.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին: Միաժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ուժեղացնել այդ երկրի հետ սահմանային պաշտպանությունը, ավելացնել զինվորների ու անհրաժեշտ սարքավորումների, զինտեխնիկայի քանակը:
Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն