Թոնի Բլերը վերադառնում է ակտիվ քաղաքականություն. պատճառը՝ Brexit-ն է
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը վերադառնում է երկրի ակտիվ քաղաքական կյանքին. պատճառը՝ Brexit-ն է:
The Mirror թերթի հաղորդմամբ, Բլերը չի ցանկանում լուռ մնալ պատմական պահին, դա կնշանակեր, որ նրան չեն հուզում երկրի խնդիրները, իսկ դա այդպես չէ:
Նախկին վարչապետի կարծիքով, որը ղեկավարում էր բրիտանական կառավարությունը 1997-2007 թթ., ինչպես Brexit-ն այնպես էլ թագավորության և ԵՄ միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի կնքումը կարող են վնաս հասցնել երկրին: Փետրվարին Բլերն արդեն հայտնել էր իր կարծիքը Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու մասին, հայտարարելով, որ բրիտանացիները պետք է Brexit-ի վերաբերյալ իրենց կարծիքը փոխելու իրավունք ունենան:
Հիշեցնենք՝ 2016 թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեին եվրոինտեգրմանը դեմ հանդես եկողները հավաքեցին ձայների 51.9 տոկոսը: Այս տարվա մարտի 29-ին վարչապետ Թերեզա Մեյը նամակ է հղել ԵՄ ղեկավար Դոնալդ Տուսկին, որում նրան տեղեկացրել է ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին:
Բանակցությունների երկամյա գործընթացը կմեկնարկի հունիսի 8-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:
Zham.am

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն