Եթե Թուրքիայում մահապատիժ մտցվի, երկիրը կսկսի տապակվել իր յուղի մեջ. Էթյեն Մահչուփյան
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Karar.com կայքում անդրադարձել է Թուրքիայում մահապատիժը մտցնելու Էրդողանի հայտարարություններին։
Էթյեն Մահչուփյանն իր հրապարակման մեջ շեշտել է, թե մահապատժի թեման Թուրքիայի քաղաքականության ամենադրամատիկ եւ միեւնույն ժամանակ ամենահեգնական թեմաներից է։ Նա հիշեցրել է, որ տարիներ առաջ մահապատժի դեմ ակտիվ հանդես եկած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այսօր մահապատժի կիրառման ամենամոլի կողմնակիցն է դարձել։ Մահչուփյանը նշել է, թե մահապատիժը մտցնելու քարոզչությունտ ռացիոնալ ձեւով ներկայացնի։ « Երբ մահապատիժը մտցվի, կարող ենք փաստել Թուրքիան Արեւմուտքից կհեռանա։ Այդ քայլի արդյունքում Թուրքիայի Եվրոպայի խորհրդից դուրս կհայտնվի եւ անորոշ ժամանակաշրջանում կսկի տապակվել իր յուղի մեջ։ Այս պարագայում ցանկացած այլ երկրի հետ հարաբերություններում Թուրքիան թույլ է լինելու, իսկ ներքքակաղաքական լարվածությունը դժվարությամբ է հաղթահարելու։
Եթե այս ամենը հայտնի է, ապա իշխանություններն ինչո՞ւ են ուզում մտցնել մահապատիժը։ Երեւի դրա բերած «օգուտ»–ի համար։ Եվրոպան Թուրքիայից կհեռանա եւ Թուրքիային մոնիթորինգ անող չի լինի եւ իշխանությունների ձեռքերն արդեն ազատ կլինեն ամեն ոլորտում»,–գրել է Էթյեն Մահչուփյանը։
news.am

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն