Այսօր քիմիական զենքի կիրառման բոլոր զոհերի հիշատակի օրն է
Քիմիական զենքի կիրառման բոլոր զոհերի հիշատակի օրը նշվում է 2006-ից սկսած։ Դրանից մեկ տարի առաջ կայացել էր Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման ու կիրառման արգելման հռչակագրի մասնակից երկրների 10-րդ համաժողովը։ Պատվիրակները որոշել էին հիմնել նոր միջազգային օր ու դրա համար ընտրել էին ապրիլի 29-ը , հենց այդ օրն էր 1997-ին Հռչակագիրն ուժի մեջ մտել։ Առաջին անգամ քիմիական զենքը կիրառվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ սկզբում Գերմանիայի, հետո նաեւ մյուս մասնակից երկրների կողմից ։ Հետագայում Իտալիան է քիմիական զենք կիրառել Եթովպիայի դեմ, Ճապոնիան՝ Չինաստանի դեմ, ԱՄՆ-ն Կորեայի ու Վիետնամի դեմ։ Իսկ 1993-ին 130 երկրների լիազոր ներկայացուցիչները Փարիզում ստորագրել են Քիմիական զենքն արգելող հռչակագիրը, որը ուժի մեջ է մտել 1997-ին, հայտնում է Calend-ը։
Հռչակագրի մասնակիցները պետությունները պարտավորվել են ոչնչացնեն իրենց հայտարարագրված քիմիական զենքի պաշարները ։ Աշխարհի քիմիական զենքի պաշարների 98 տոկոսը Հռչակագրի անդամ պետոթյունների ձեռքին է։ Ընդ որում մի շարք երկրներ չեն միացել Հռչակագրին ու որեւէ պարտավորություն չունեն միջազգային համայնքի առջեւ։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն