Հարց լուծողը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասին պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե նա դարձել է իրավապահ համակարգում հարց լուծող, նոր իշխանությունների իրավական բլոկում յուրօրինակ ստվերային կարդինալ։ Նույնիսկ պատմում են, որ նրան հաճախակի կարելի է տեսնել վճռաբեկ դատարանի պալատների նախագահների աշխատասենյակներում, ինչը, ի դեպ, առաջացնում է դատավորների զայրույթը։ Մեզ անգամ պատմեցին, որ երբ դատական համակարգից մի բարձրաստիճանի դիմել են խնդրանքով՝ կապված մի բարդ քրեական գործի հետ, նրանց ուղղորդել են Ջհանգիրյանի մոտ։
Ինքը՝ Ջհանգիրյանը, հումորով է վերաբերվում նման լուրերին։ «Ի՞նչ հարց պետք է լուծեմ,- հարցրեց նա մեզ հետ հեռախոսազրույցում,- բա որ էդ բոլորի հարցերը ես եմ լուծում, իմ հարցն ինչո՞ւ չեմ լուծում։ Անլուրջ բաներ են, բանի տեղ մի դրեք, փիլիսոփայորեն վերաբերվեք»։ Իսկ ո՞րն է Ձեր հարցը, գուցե մի կարեւոր պաշտոն զբաղեցնելու պլա՞ն ունեք։ «Չէ։ Ո՛չ նման ծրագիր կա, ո՛չ խնդիր կա»։ Դատավորների շրջանում ասում են, որ Դուք ակտիվ եք, հնարավո՞ր է՝ կոնսուլտացիաներ եք անում, ուղղորդում։ «Ես ինչ կոնսուլտացիա որ անում եմ, իմ հրապարակային ելույթներն են։ Ես ոչ մի մասնավոր կոնսուլտացիա չունեմ, գաղտնի ծառայությունների չեմ տիրապետում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել