Փաշինյանը ճիշտ չի ասում․ Մեսրոպ Մանուկյան
Վանաձորում հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով:
168.am-ի հետ զրույցում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը նշեց, որ վարչապետի ներկայացրած թվերը չեն համապատասխանում իրականությանը:
«Եթե մեր հիմնադրամի գործադիր տնօրենի հաշվետվությանը նայեք, ապա կտեսնեք, որ այն փաստում է, որ իր և վարչապետի ներկայացրած մուտքերն իրար հետ չեն համընկնում»:
Առավել մանրամասն Մանուկյանը խոստացավ անդրադառնալ այս ամսին կայանալիք հիմնադրամի նիստի ընթացքում:
Հիշեցնենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել էր կազմակերպության հաշվետվությունը և ասել, որ հիմնադրամի գործունեության ավելի քան 2 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հավաքագրվել է ավելի քան 18 միլիարդ դրամ և կատարվել ավելի քան 1.3 միլիարդ դրամի հատուցում։
Հիշեցնենք, որ մինչ այդ մեզ հետ զրույցում Մեսրոպ Մանուկյանն ասել էր, որ հեղափոխությունից հետո պակասել են հիմնադրամին արվող նվիրատվությունները, ինչը նաև արդյունք է նրա, որ նոր իշխանությունը նախկինների պես դրսում բավարար լոբբինգ չի անում հիմնադրամի գործունեությունը, չի ոգևորում նվիրատուներին:
«Ակնհայտ է, որ անցած տարիներին հիմնադրամին արվող նվիրատվությունների գումարը շատ ավելին է եղել, քան հեղափոխությունից հետո: Ի՞նչն է պատճառը, որ հեղափոխությունից հետո նվիրատվություններ չեն կատարվում, դրանք պակասել են: Ժամանակին Վիգեն Սարգսյանը բոլոր տեղերում զբաղված էր հիմնադրամի լոբբինգով, այսօր չեմ տեսնում այդ պաշտոնյաներին, որ ամեն տեղ ներկայացնեն և արժևորեն այս հիմնադրամը»,-ասել էր Մանուկյանը:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել