Խարխլելով դատական համակարգը` վարչապետը ձգտում է միանձնյա կառավարման
Ամեն անգամ հարցականի տակ դնելով Սահմանադրական դատարանի կամ մեկ այլ դատարանի վճիռը, կամ որոշումը, ասելով, որ վստահություն չկա, ուղղակի խարխլում է ամբողջ պետաիրավական համակարգը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահի գործով Սահմանադրական դատարանի որոշման շուրջ ստեղծված իրավիճակը:
«Անընդունելի է, երբ հնչեցվում են կարծիքներ, որ Սահմանադրական դատարանի դատավորները ոչ մի վստահություն չունեն եւ դրա համար նրանց որոշումներն առ ոչինչ են: Կներեք, բայց պետականության հետ այդպիսի խաղեր խաղալը շատ վտանգավոր է: Դա հասուն մտքի արգասիք չէ»,- ասաց Ալավերդյանը:
Նա նշեց, որ բաց նամակով դիմել է վարչապետին, երբ վերջինս կոչ արեց բնակչությանը շրջափակել դատարանների մուտքերը. «Այդ պահից սկսած հայաստանը կանգնած է շատ վտանգավոր ճանապարհի վրա՝ միապետության: Բայց միապետության համար որեւէ առումով հիմք եւ հենք չկա հասարակության մեջ, որովհետեւ այն լեգիտիմությունը, այն վստահության քվեն, որ նա ստացել է ընտրվելու ժամանակ ամենեւին չէր ենթադրում միապետություն կամ միանձնյա կառավարում: Եւ այդ քայլից հետո որքան էլ կառավարությունը լավ քայլեր, գործողություններ, լավ ծրագրեր իրականացնի, միեւնույնն է, այն հարվածը, որը հասցվել է այդ օրը ամենամեծ վտանգն է մեր երկրի համար, քանի որը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը»:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...