Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Գեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին Մեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակին ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին ՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն Այսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգով Մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայություն Հայց Եվրոպական Միության դատարանում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբԳեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակինՄեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակինՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակինՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակինՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոնԱյսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն էԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համարՀրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ 460 մլն դրամ
Հայաստան

Եվ՛ ներսի, և՛ դրսի բոլոր լուրջ շրջանակների կողմից Փաշինյանը դուրս է գրվել որպես վարչապետ և հիմա խնդիրն այն է, թե որ մոդելով կհեռացվի

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունը ցույց տվեց, որ, ըստ էության, այս փուլում սառեցված գործընթաց է Արցախի ֆրոնտում, և այն մարդիկ, ովքեր ստվերային ներգրավված են եղել գործընթացի մեջ, մասնավորպես հենց ինքը` Մեյթյու Բրայզան, ստիպված են բացել փակագծերը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Մեթյու Բրայզայի հայտարարությանը:


Նշենք, որ Մեյթյու Բրայզան Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցին, մասնավորպես, պատասխանել էր. «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ: Բաքուն շա՜տ է ուզում առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած` արդյոք վարչապետ Փաշինյանը կկարողանա՞ արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները։ Ուստի, կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»։

Անդրանիկ Թևանյանն առավել մանրամասն պարզաբանեց, թե ինչ պետք է տեղի ունենա և ինչու դա տեղի չի ունենում: «Փաստացի Բրայզան ակնարկում է, որ Փաշինյանն «այո» է ասել Բոլթոնի պլանին և «այո» է ասել արցախյան խնդրի տխրահռչակ փուլային լուծման տարբերակին կամ դրանից ավելի լավ տարբերակին, ուղղակի հետ է քաշվել ինչ-ինչ պատճառներով և, ենթադրվում է, ՀՀ-ի կողմից հայտարարվել է, որ կան ճնշումներ և այդ ճնշումների ներքո ինքը չի կարող գնալ լուծումների: Բայց ես կարծում եմ` խնդիրն այն է, որ պոպուլիստ Փաշինյանը որևէ հարցում որևէ լուծման չի կարող գնալ և չի ուզում գնալ, որովհետև իր համար ավելի շատ խնդիրն իշխանական է, և ինքը հասկացել է, որ եթե Արցախի խնդրում գնա կոշտ և անցանկալի լուծումների, ապա կկորցնի աթոռը»,- ասաց նա:

Քաղաքագետը շարունակեց, որ Մեթյու Բրայզայի և այլ քայլերի տեսքով արևմտյան շրջանակները, որոնք ՀՀ-ի հետ աշխատում են Արևմուտքի տարածաշրջանային օպերատոր հանդիսացող Թուրքիայի հետ համատեղ, ցույց են տալիս իրենց հիասթափությունը Փաշինյանից:

«Իրենք կարծում էին, որ թավշյա հեղափոխությունը թեև հայտարարված էր, որ արտաքին քաղաքական գծի փոփոխություն չի անելու, այդուհանդերձ մտածում էին, որ արտաքին կուրսի փոփոխություն պետք է լինի: «Իրենք ակնկալում էին, որ Փաշինյանը պետք է անի հետևյալ գործողությունները՝ առաջինն Արցախի հարցում գնա արագ և հայաստանյան կողմի համար ցավոտ լուծումների, որի արդյունքում հնարավոր կլինի հետագայում թուլացնել ռուսական ազդեցությունը մեր տարածաշրջանում, երկրորդը՝ ՀՀ-ն պետք է մտներ հակառուսական և հակաիրանական խաղի մեջ, երրորդը՝ ռուսական ռազմաբազաների դուրս մղման հարցը պետք է բարձրացվեր Հայստանում Փաշինյանի կողմից, ինչպես Վրաստանում եղավ և չորրորդը՝ Հայաստանը պետք է Փաշինյանը դարձներ պլացդարմ թավշյա հեղափոխությունների արտահանման համար»,- ասաց նա:

Թևանյանի խոսքով՝ այս չորս ուղղություններով էլ Փաշինյանը որոշակի գործողություններ արել է, բայց հետո հետ է քաշվել և փորձել է Կրեմլին սիրաշահել՝ Սիրիա գործուղելով զորախումբ և այլ քայլեր կատարելով: «Բայց, արդյունքում, ինքը դարձել է անցակալի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար: Մոսկվայի համար անցանկալի, որովհետև, այսպես ասած, նախագահների ակումբի անդամ Քոչարյանի դեմ է քայլեր ձեռնարկել քաղաքական առումով, ինչը նշանակում է դասակարգային հակասություններ Մոսկվայի և Երևանի միջև, ինչպես նաև Սիրիա զորախումբ է ուղարկել, որով նյարդայնացրել է Վաշինգտոնին»,- ասաց նա:

Անդրանիկ Թևանյանի գնահատմամբ՝ հիմա արևմտյան շրջանակները փորձում են, այսպես ասած, գունավոր հեղափոխություն իրակացնել Հայաստանում և առիթն Ամուլսարն է: «Բայց, իրականում, Հայաստանն աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտցնելու խնդիրն է, և այս առումով Մեթյու Բրայզայի հայտարարություններն ուղղակիորեն հարվածում են Փաշինյանին, թուլացնում են, որպեսզի տարբեր շրջանակներ տեսնեն, թե ինչ է իրենից ներկայացրել Փաշինյանն իր վարչապետության սկզբնական փուլում և ինչպես է խաբել Հայաստանի Հանրապետությանը: Մեծ հաշվով կարելի է ասել` և՛ ներսի, և՛ դրսի բոլոր լուրջ շրջանակնների կողմից Փաշինյանը դուրս է գրվել որպես քաղաքական գործիչ և որպես վարչապետ, ուղղակի խնդիրն այն է, թե որ մոդելով ինքը կհեռացվի»,- ասաց նա և նկատեց, որ եթե հեռացվի գունավոր հեղափոխության տարբերակով, դա նշանակում է, որ Հայստանը և Արցախը հայտնվելու են կատակլիզմների մեջ:

«Եվ բառի բուն իմաստով պետականության հարց է առաջնալու, լինել-չլինելու, եթե հեռացվի հայաստանակենտրոն ուժերի՝ այդ թվում իշխանության ներսի առողջ շրջանակների համատեղ ջանքերով, ապա մենք դուրս կգան այս թավշյա ծուղակից, որի մեջ գցել է Հայաստանին Փաշինյանը»,- ասաց նա: