ԱՄՆ շրջաններում կարող են թույլ չտալ իրացնել հայկական շշալցված ջրերը. նրանցում հայտնաբերվել է բարձր քանակությամբ մկնդեղ
Միացյալ Նահանգների Սննդի եւ դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունը /FDA/ հրապարակել է նախազգուշացում այն մասին, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ԱՄՆ արտահանված երեք տարբեր արտադրողների շշալցված ջուրը պարունակում է բարձր քանակությամբ մկնդեղ։ Մկնդեղը հանդիսանում է թունավոր նյութ եւ հայտնի է մարդու վրա ունեցած իր քաղցկեղածին ազդեցությամբ։ Այն կարող է հանդիպել ամբողջ աշխարհում աղբյուրի ջրի մեջ։ Մկնդեղի ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս ջրի օգտագործումից մի քանի ժամից հետո։ Առավել հավանական հետեւանքներն են՝ սրտխառնոցը, փխսումը, դիարեյան, եւ փորացավը։ Մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթվա ընթացքում կարող են վնասվել երիկամները, լյարդը, մաշկը, սիրտ-անոթային համակարգը, նյարդային համակարգը։ Երկարատեւ կիրառությունը կարող է բերել քաղցկեղի եւ մահվան։ FDA-ի ուսումնասիրությունները պարզել են, որ մեկ լիտր ջրում, որը վերցված է եղել Հայաստանի երեք շշալցված ջուր արտադրողներից, պարունակվում է ավելի քան 450 միկրոգրամ մկնդեղ այն դեպքում, երբ շշալցված ջրի համար ստանդարտը ավելին չէ, քան 10 միկրոգրամը։ Նույնը վերաբերում է նաեւ արոմատիզացված ջրին, որտեղ էլ ոչ-օրգանական մկնդեղի պարունակություն է հայտնաբերվել։ Սա նշանակում է, որ ԱՄՆ շրջաններում այս արտադրանքը կարող են թույլ չտալ իրացնել, քանի որ դրանք գտնվում են վտանգավորության «կարմիր ցուցակում»։ «Կարմիր ցուցակում» հայտնված արտադրանքը պատկանում է «Ջերմուկ» եւ «Արփի» հանքային ջրերի գործարաններին։
FDA-ի հրապարակած նախազգուշական հայտարարությունն ամբողջությամբ, տես՝ այստեղ։
Hraparak
ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾ
Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն՝ հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս...
ՀԱՋՈՐԴ ՀՈԴՎԱԾ
Թիֆլիսում արդեն մեկ ամիս է, ինչ նկարահանում են «Ֆորսաժ-9» ֆի


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...