Օրենսդրական վտանգները և խայտառակ օրինագծերը
«Հրապարակ»-ը գրում է․
Թվում էր՝ օրենսդիր մարմնում գործունեություն ծավալելն ամենաանշառ բանն է։ Նախ, որովհետեւ պատգամավորը կարող է ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չգալ, որեւէ ելույթ չունենալ եւ 5 տարի գլորել՝ օգտվելով մանդատի բերած «հաճույքներից»։ Մյուս կողմից՝ տգետ ու անպատրաստ պատգամավորի բերած վնասն էլ անհամեմատելի է գործադիրում պաշտոն զբաղեցնողի կողմից իրականացված հնարավոր ավերների հետ, ի վերջո՝ կոլեկտիվ որոշումների մարմին է ԱԺ-ն։
Բայց վերջին շրջանի զարգացումներն այլ բանի մասին են խոսում։ Եթե ԱԺ-ն ընդունի, եւ կյանքի կոչվեն այն բոլոր օրենսդրական նախագծերը, որոնց մասին խոսում են իշխանությունները, մենք 1-2 տարի հետո կհասկանանք, թե ինչ է նշանակում ոչ պրոֆեսիոնալ եւ վնասարար խորհրդարան։ Մեկը, անշուշտ, անշարժ գույքի գույքահարկի հետ կապված օրինագիծն է, որով կարող են անշարժ գույքի շուկան փլուզել եւ երկրում սոցիալական անդունդը մեծացնել՝ պարտադրելով փոքր եկամուտ ունեցողներին վաճառել իրենց բնակարանները, հրաժարվել բարեկեցիկ տներից, քանի որ գույքահարկ վճարելը կդառնա նրանց ուսերին մեծ բեռ։
Մյուսը բանկային գաղտնիքի մասին օրենքի նկատմամբ ոտնձգություններն են, որի արդյունքում մարդիկ կարող են ուղղակի չվստահել հայկական բանկերին եւ իրենց կապիտալը երկրից դուրս բերել կամ «պահել դոշակների տակ»։ Եվ կարեւորն այն չէ, որ օրենքի փոփոխությունը քչերի վրա է տարածվելու, կարեւորն օրենքի հանրային ընկալումն է։ Մյուս խայտառակ օրենքը, որը դեռեւս նախագիծ է, Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքն է, որի արձագանքները, կարծում ենք, շուտով կլսենք Վենետիկի հանձնաժողովից եւ միջազգային կառույցներից, որոնք կարձանագրեն, որ ՀՀ իշխանությունները դատական ատյանն ուզուրպացնելու փորձեր են անում։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...