Կրքերը շիկանում են. պատգամավորները վիճեցին իշխող դաշինքի ներկայացրած «անբարոյական» օրինագծի պատճառով
Ձեր առաջարկած օրինագիծն անթույլատրելի է եւ ըստ էության անբարոյական: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը:
Նրա կարծիքով՝ տվյալ օրինագծում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հարց չկա, քանի որ այն նպաստում է քաղաքացիների շրջանում «ատելության սերմանմանը»:
«Ե՞ս պետք է ձեզ ասեմ, որ այդպիսով մարդկանց մեջ թշնամություն եք գցում: Այդ օրինագիծն անբարոյական է: Դրանում բարոյական ոչինչ չկա»,- ասաց պատգամավորը:
Այդ խոսքերից հետո ԱԺ-ում խառնաշփոթ սկսվեց: Իշխող դաշինքից մեկը որոշեց տեղից իր դիրքորոշումը հայտնել, ինչն էլ ավելի զայրացրեց Դալլաքյանին: Նա փորձեց մոտենալ «Իմ քայլի» ներկայացուցիչներին, սակայն նրա գործընկերները միջամտեցին եւ որոշեցին հանդարտեցնել Դալլաքյանին: Կարճատեւ լեզվակռվից հետո պատգավորները լքեցին նիստերի դահլիճն ու շարունակեցին հարաբերություններ պարզել միջանցքում: Ապա «ռազբորկան» տեղափոխվեց պատգամավոր Քաջիկ Գեւորգյանի կաբինետ:
Հիշեցնենք, որ օրինագծի էությունը հատուկ հավելվածի ստեղծման մեջ է։ Դրա օգնությամբ ցանկացած ֆիզիկական անձ առցանց կապի միջոցով կարող է ոստիկանություն իրավախախտման մասին տեսանյութ ուղարկել, որից հետո ոստիկանության աշխատակիցները, հիմնվելով ստացած նյութի վրա, կկարողանան խախտողի հանդեպ վարչական ակտ կազմել։
Ընդ որում, իրավախախտման վերաբերյալ հայտնող քաղաքացու անձը գաղտնի կմնա, եւ հետեւաբար, նրան ոչ ոք չի կարողանա «գործ տվողի» պիտակ կպցնել։
Նշենք նաեւ, որ մինչ թավշյա հեղափոխությունը ոստիկանությունը պատրաստվում էր օգտագործել շարժական տեսագրող սարքեր, սակայն բախվելով հասարակական տարակուսանքի հետ, ստիպված էր նահանջել։ Այժմ ամեն ինչ կարվի քաղաքացիների կողմից՝ ոստիկանության ակտիվ աջակցությամբ։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի