ՄԱԳԱՏԷ․ Հյուսիսային Կորեան առաջ է գնացել իր միջուկային ծրագրի զարգացման գործում
Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Հյուսիսային Կորեան առաջ է գնացել իր միջուկային ծրագրի զարգացման գործում։ Այս մասին այսօր Վիեննայում հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն։
«Մենք ստուգումներ ենք իրականացնում 181 երկրներում, տեսուչներ ուղարկում այնտեղ, որպեսզի համոզվենք, որ պետությունները միջուկային զենքի գաղտնի մշակումներով չեն զբաղվում։ Մենք առաջադեմ տեխնոլոգիաներ ենք օգտագործում, որոնք մեզ թույլ են տալիս հայտնաբերել միջուկային նյութի նույնիսկ մանրագույն մասնիկները»,- ասել է Յուկիա Ամանոն։
Նա լուրջ մտահոգություն է հայտնել Փհենյանի միջուկային ծրագրի կապակցությամբ, հիշեցնելով, որ անցած տարի այդ երկիրը երկու միջուկային փորձարկում է իրականացրել։ Բացի դրանից Փհենյանը շարունակում է փորձարկումները ու սպառնում մյուս երկրներին։
Երբ Հյուսիսային Կորեան հայտնել է, որ դուրս է գալիս Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները ստիպված են եղել լքել այդ երկիրը 2009-ին։
«Առանց ուղիղ մուտքի հնարավորության՝ ՄԱԳԱՏԷ-ն չի կարող գնահատել Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտների իրական վիճակը, պարզել, թե ինչ է այնտեղ կատարվում։ Սակայն ամեն ինչ վկայում է այն մասին, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը առաջ է շարժվել»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն