Այնքան էլ իրավաչափ չէ երկու ահաբեկչի, երկու մանկասպանի փոխանակել մոլորված մարդկանց հետ. Արծրուն Հովհաննիսյան
Այնքան էլ իրավաչափ չէ երկու ահաբեկչի, երկու մանկասպանի փոխանակել մոլորված մարդկանց հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է Արցախի բանտում գտնվող երկու ադրբեջանցիներին փոխանակել ադրբեջանական գերության մեջ հայտնված մեր քաղաքացիների հետ:
«Սա խնդրի մի կողմն է, կա մյուս կողմը, իսկ ո՞վ է ասել, որ իրենք համաձայն են այդ երկուսի դիմաց բոլորին հետ տալ, մի հատ էլ թողեն, որ գնանք «Արաբո» ջոկատի տղաների շիրիմների տեղը որոնենք: Այս երկրորդ մասով հազար անգամ իրենց հետ քննարկում եղել է, հազար անգամ առաջարկել, ենք որ դուք էլ ունեք անհետ կորածներ, մենք էլ ձեզ կարող ենք թույլ տալ եւ այլն: Բայց մոռանում եք, որ մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, մոռանում եք, որ մենք իրենց հետ ուղիղ կապ չունենք, միջնորդավորված կապ է, որտեղ շատ անկանխատեսելի է, թե ինչ են մտածում, ինչպես են մտածում»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի