Մեծ «վերբովկանների շրջան» է սկսվել. Սասուն Միքայելյանի եւ Ծառուկյանի հարաբերություններն օր օրի ջերմանում են
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե «Իմ քայլի» բոլոր պատգամավորների նկատմամբ մեծ «վերբովկանների դարաշրջան» է սկսվել. թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի կողմից:
Հիմնականում ակտիվ են ԲՀԿ-ականները. արդեն իսկ կան պատգամավորներ, որոնք պատրաստ են հանուն ԲՀԿ-ի լքելու «ֆրակցիան», իսկ «Իմ քայլի» ակունքներում գտնվող, վարչության անդամ չդարձած Սասուն Միքայելյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերություններն օր օրի ավելի են ջերմանում:
Ի դեպ, փորձ է արվում հակառակ գործընթացն էլ իրականացնելու ԲՀԿ-ի նկատմամբ, շոշափվում են Վարդան Ղուկասյանի ու էլի մի քանիսի անունները: «Իմ քայլում», ասում են, ի սկզբանե մոտ 25 ականներ են դրված եղել «նախկինների» կողմից, որոնք անհրաժեշտ դեպքում «կպայթեն»` պայթեցնելով իրենց հետ իշխանական ֆրակցիան, ուր շատերն էլ, հասկանալով, որ նավը խորտակվում է, ինքնակամ են ներկայանում նոր իրավիճակն ու նոր խաղը մոդերացնողներին ու «կամավոր» գրվում։
Անուններ դեռ չենք հրապարակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի