«Որ ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանենք». Կառավարությունը լուրջ գործընթաց է սկսում
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունը ձեռնամուխ է եղել լուրջ գործընթաց սկսել ՀՀ-ում գործող ձկնաբուծարանների եւ ձկնարտադրությամբ զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակման գործում։
Մասնավորապես՝ կառավարությունը պատրաստվում է կրճատել Արարատյան դաշտում գտնվող հորերի քանակը: Սա պայմանավորված է նրանով, որ, ըստ մեր աղբյուրների, համապատասխան կառույցներին հաշվարկներ են ներկայացրել, թե ձկնաբուծության վրա ծախսվում է բավականին մեծ ծավալի ջուր, սակայն ոչ համաչափ փոքր քանակի ձուկ է արտադրվում։
Ուստի, գործադիր իշխանությունը միջոցներ է փնտրում Արարատյան դաշտի ջրային պաշարների ծավալի կտրուկ նվազման միտումները կանխելու համար: Մյուս կողմից, մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները ուսումնասիրություններ են անում այս ոլորտում չարաշահումների առումով:
Սակայն, փորձագետների ու ոլորտի մասնագետների համոզմամբ, այստեղ ամեն ինչ, մեղմ ասած, միանշանակ չէ, մասնավորաբար վերոնշյալ կրճատումները կարող են հանգեցնել բավականին լուրջ ռիսկերի։
Ի դեպ, այս մասին վերջերս կառավարության նիստերից մեկի ժամանակ մտահոգություն հայտնեց անգամ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն հաշվարկված, իսկ բոլոր ռիսկերը պետք է գնահատված լինեն, որպեսզի սեփականատերերի համար այդ ամենը ցավոտ չլինի:
Մասնավորաբար թույլտվությունների համակարգը այնպես պետք է կարգավորել, որ եւ՛ օրենքը չխախտվի, եւ՛ միեւնույն ժամանակ արդեն իսկ գործող, կայացած տնտեսվարողներին չկանգնեցնենք փակման վտանգի առջեւ:
«Չպետք է ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանել»,-ասել է Փաշինյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի