Էժան աշխատուժ. թեև ՀՀ-ում 63 հազար գործազուրկ կա, բայց աշխատելու նպատակով այս տարի ՀՀ է ժամանել Հնդկաստանի 15 հազար քաղաքացի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Չնայած Հայաստանում գործազուրկների թիվը կազմում է 63 հազար 085, սակայն Հայաստանում էժան աշխատուժ են համարվում հնդիկները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2019 թ. հուլիս ամսին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 82 820 մարդ, որը, սակայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային առումով փոփոխություն չի կրել:
Օրինակ՝ շինաշխատանքի համար հայերը պահանջում են 5000-7000 դրամ, ապա հնդիկները դա անում են 3 հազար դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանել է Հնդկաստանի 15 հազար 442 քաղաքացի:
Հնդիկները հայկական գյուղերում ներգրավված են հիմնականում ջերմոցային աշխատանքներում: Նրանց մեծ մասն ապրում և աշխատում է Արարատի և Արմավիրի մարզերի գյուղերում: Ի դեպ, Հայաստան ժամանում են նաև հնդիկ ընտանիքներ՝ սեփական բիզնեսը հիմնելու նպատակով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի