Մենք դեռ նոր ենք սկսել աշխատել, մեծ պլաններ ունենք, ինչի՞ մասին է խոսքը. Հայկ Մարությանը՝ իր հրաժարականի լուրերի մասին
Մենք դեռ նոր ենք սկսել աշխատել, դեռ չի անցել իմ պաշտոնավարման 1 տարին: Ինչի՞ մասին է խոսքը: Այս մասին այսօր իր ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով իր հրաժարականի լուրերի մասին:
«Ես խնդրում եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ դեղին մամուլը հանեք ձեր մակարդակին, ոչ թե հակառակը: Ինչի՞ մասին է խոսքը. այս ընթացքում արդեն իսկ 6500 քմ տարածք մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք Երևանի քաղաքապետարանի բյուջեն, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները: Մենք մեծ պլաններ ունենք, ինչի՞ պետք է հրաժարական ներկայացնեմ»,- մեկնաբանեց Երևանի քաղաքապետը:
Ինչ վերաբերում է աղբահանությանը, Հայկ Մարությանն ասաց, որ այդ խնդիրն արդեն լուծված է. «Ես հիմա այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը, հետագայում երբևէ այս խնդիրը երևանցիների հետ ոչ մի առնչություն չունենա»:
«Սանիթեք»-ի աշխատակիցների այսօր իրականացրած բողոքի ակցիայի վերաբերյալ Հայկ Մարությանն ասաց. «Այս ընթացքում պարբերաբար ՄԻՊ-ից ստանում էինք դիմումներ, որ «Սանիթեք»-ի աշխատակիցները դիմել են իրենց, որովհետև աշխատավարձ չեն տալիս և այլ խնդիրներ ունեն: Մեր աշխատակիցները հարց էին տալիս, թե իսկ սովորաբար երբ են ստանում աշխատավարձերը, «Սանիթեք»-ի աշխատակիցները պատասխանել են՝ ամսի 15-ից հետո»:
Հարցին, թե ո՞ւմ կողմից է ուղղորդված ակցիան, Հայկ Մարությանն ասաց. «Երևի «Սանիթեք» ընկերության կողմից, իրենք փորձում են իրենց խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա»:
Ինչ վերաբերում է «Սանիթեք»-ի աշխատակիցների՝ աշխատանքը կորցնելու խնդրին, Հայկ Մարությանն ասաց, որ իրենք մասնավոր ընկերության խնդիրների համար պատասխանատու չեն:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի