Խորհրդարանում քննարկում են ճանապարհներին խցանումների խնդրի լուծման նոր միջոց
ՃՏՊ-ի դեպքում, եթե պատահարի վայրում տեսահսկման խցիկ լինի, որը գրանցել է միջադեպը, վարորդն այլեւս ստիպված չի լինի սպասել ՃՈ աշխատակիցներին եւ ապահովագրողներին։ Այս մասին «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 10-ին ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։
Այսպիսով, քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի իրականացնել Ճանապարհային ոստիկանության պատասխանատվության տակ մտնող մի շարք գործողություններ, եւ ոչ միայն անձամբ, այլեւ էլեկտրոնային ձեւով։ «Եթե վթարի վայրի հարեւանությամբ տեսահսկման խցիկ լինի, ապա մասնագետները ՃՏՊ-ի մասին տեսանյութը կուղարկեն ապահովագրական գործակալություններ, իսկ վարորդները կկարողանան մեքենաները հանել բանուկ մասից՝ դրանով իսկ կանխելով խցանումները ճանապարհներին»,- պարզաբանել է Քոչարյանը։ Փոխոստիկանապետը նշել է, որ այս ամբողջ գործընթացի թեթեւացման համար տեսախցիկների թիվը կարող է ավելացվել, բայց ոչ թե խախտումներն ամրագրելու, այլ ճանապարհներին անվտանգությունն ապահովելու համար։ Նա նաեւ տեղեկացրել է, որ Ճանապարհային ոստիկանությունն այլեւս համարները չի առգրավի։ Դրա փոխարեն փոխադրամիջոցի շահագործումը կարգելվի գրանցման փաստաթղթի առգրավմամբ, ինչից հետո կտրվի փաստաթուղթ, որի գործողությունը կսահմանվի 10 օր, բայց պայմանով, եթե այդ ընթացքում վերացվեն բոլոր նախկին խախտումները։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի