Պարտավոր եք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. աջակիցները՝ դատավոր Դանիբեկյանին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ առավոտից բողոքի ակցիա իրականացնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են դատավոր Աննա Դանիբեկյանից անհապաղ դատական նիստ հրավիրել եւ ազատ արձակել երկրորդ նախագահին:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ազատություն»։
«Մենք ոչ թե պահանջում ենք ազատ արձակել նախագահ Քոչարյանին, որպես անձեռնմխելի անձ, այլ քանի որ նախագահ Քոչարյանն անմեղ է»,–հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ցուցարարները, վկայակոչեցին Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշումը՝ հայտարարելով, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը բացարձակ ապօրինությունների արդյունք է։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենք չեն սպասելու մինչև սեպտեմբերի 12–ը կայանալիք բուն նիստին։
«Դուք պարտավոր եք անհապաղ կերպով անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին և նրա կալանավորման անթույլատրելիությանը. դա ոչ թե մեր ցանկությունն է, այլ ձեր պարտքը։ Երեկվանից մենք ահազանգել ենք, որ չենք սահամանափակելվելու կոչերով, մենք օրինականության շրջանակներում ձեռնարկելու ենք բոլոր միջոցները և, ի վերջո, հասնելու ենք արդարադատության իրականացմանը»,–ասաց մեկ այլ ցուցարար։
Բողոքի ակցիայի մասնակիցներին միացավ նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։ Վերջինս, դիմելով հանրապետության դատավորներին, հորդորեց նրանց ինքնասիրություն ունենալ և անկախ որոշումներ կայացնել.
«Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դատավորները վնգստում են, դուք ապացուցեք, որ ոչ նախկինում և ոչ էլ հիմա չեք վնգստում, որ մենք ունենք իրավական պետություն։ Ապացուցեք, որ որպես անկախ դատարաններ կանգնելու եք մի մարդու առաջ, որը փորձում է կարծանել այս պետությունը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Քոչարյանի աջակիցները երեկ՝ սեպտեմբերի 9–ին բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ՝ Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանից պահանջելով անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը և Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննարկելու համար դատական նիստ նշանակել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի և ազատ արձակի երկրորդ նախագահին։ Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։
Նշենք, որ Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին: Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի