Քաղաքապետարանը կոպեկ առ կոպեկ փոխանցել է գումարները. քաղաքապետի խոսնակը՝ «Սանիթեքի» աշխատակիցներին
Երեւանի քաղաքապետարանի «Աղբահանության եւ սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի» տնօրեն Արմեն Գրիգորյանը քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Սանիթեք» ընկերության աշխատակիցներին առաջարկեց գալ իրենց մոտ աշխատանքի, իսկ չստացած աշխատավարձը պահանջել «Սանիթեքից»։ Գրիգորյանի խոսքով՝ իրենց հիմնարկում վարորդները ստանում են 290.000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության եւ սանմաքրման բաժնի պետ Աշոտ Ասատրյանը ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ քաղաքապետարանի հիմնարկում աղբահանությունը իրականացնող բանվորը բարեխիղճ աշխատավարձի դիմաց ստանում է մաքուր 170.000 դրամ, իսկ հավաքարարը 130.000 դրամ աշխատավարձ։
Բողոքի ակցիայի մասնակիցները սակայն պնդում են, որ իրենք «Սանիթեքում» ավելի շատ են վարձատրվում։
Ակցիա իրականացնող աշխատակիցներին մոտեցավ նաեւ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Նա նշեց, թե քաղաքապետարանը 5 միլիարդ 200 միլիոնից 250 միլիոնը չի տվել։
«Մի քանի օր առաջ «Սանիթեքն» ասում էր, որ դա մեր վառելիքի գումարն է, այսօր դարձավ արդեն աշխատավարձի գումարը»,-ասաց նա։
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հավաքվածներին հորդորեց իրանց աշխատավարձերի խնդիրը պարզել «Սանիթեքի» հետ։
Նա վստահեցրեց, որ քաղաքապետարանը ընկերությանը փոխանցում է այն գումարները, որոնցից պետք է գոյանար աշխատավարձերը։
«Ձեր աշխատանքի դիմաց քաղաքապետարանը կոպեկ առ կոպեկ փոխանցել է։ Ամեն ամիս քաղաքապետարանը պետք է 400-420 մլն դրամ փոխանցի «Սանիթեքին», սակայն եթե ընկերությունն իրականացնում է իր աշխատանքի 60 տոկոսը, փոխանցում է 60 տոկոսին համապատասխան գումարը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից «Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Աշխատակիցները դժգոհում են, որ քաղաքապետարանը չի փոխանցել «Սանիթեքի»՝ պայմանագրով նախատեսված գումարները, ինչի արդյունքում ընկերությունը չի կարողացել վճարվել իրենց՝ օգոստոս ամսվա աշխատավարձերը։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի