ԿԳՄՍՆ-ում օպտիմալացման 2-րդ փուլն է մեկնարկել. որոշ մարդիկ հրաժեշտ են տվել աշխատանքին, ոմանք՝ այլ վարչություն տեղափոխվել
«Իրատես» թերթը գրում է.
«Հայրենի կառավարության սուպերնախարարություններից մեկում՝ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի, դեռ փորձում են հասկանալ՝ ով ում բարեկամն է:
Կրճատումների կամ, իշխանությունների բառով ասած, օպտիմալացման երկրորդ փուլն է մեկնարկել, որոշ մարդիկ հրաժեշտ են տվել աշխատանքին, ոմանք էլ ստիպված համակերպվել են այլ վարչություն կամ բաժին տեղափոխվելու իրողության հետ:
«Մշակույթի նախարարության հիմնականում օժանդակ բաժինների կամ վարչությունների պետերին ու նրանց տեղակալներին առաջարկել են տեղափոխվել այլ վարչություն կամ բաժին: Հետաքրքիր է, որ պետերին առաջարկվել է շատ ավելի ցածր պաշտոն, քան նրանց տեղակալներին:
Վարչության պետերից երեքը, օրինակ, հրաժարվել են մնալ սուպերնախարարությունում սկսնակի կարգավիճակով, իսկ այն մարդիկ, որոնք համաձայնել են ու տեղափոխվել այլ վարչություն ու բաժին, աշխատավարձի հետ կապված խնդիր ունեն. նրանց աշխատավարձը կրճատվել է 5 տոկոսով, ինչն օրենքի խախտում է: Տարիներ ի վեր մարդիկ վերապատրաստվել, տարբեր դասընթացների են մասնակցել, որ չնչին տոկոսով ավելանա աշխատավարձը, այժմ պարզվում է, որ զրկվել են վաստակածից»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ մշակույթի նախկին նախարարության բովանդակային վարչություններն ու գործակալությունները սպասում են օպտիմալացման երկրորդ փուլին. «Խոսակցություններ կան, թե գործակալությունները կարող են կոմիտեների վերածվել, ինչը բավական երկար գործընթաց է, կառավարությունը պետք է օրինագծով հանդես գա: Մտահոգիչն այն է, որ չգիտենք` կոմիտե դառնալուց հետո կմնա՞նք մեր աշխատատեղում, թե՞ ոչ: Օրենքի համաձայն՝ կոմիտեները կարող են ձևավորվել բոլորովին նոր հենքի վրա, նոր մարդկանցով»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի