Հայաստանում անպտղությամբ նվազագույնը 20 հազար զույգ կա. մասնագետ
Այսօրվա դրությամբ Հայաստանում առաջնային անպտղությամբ նվազագույնը 20 հազար զույգ կա. նրանք այն զույգերն են, որոնց երբեք չի հաջողվել երեխա բեղմնավորել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանության վարչության պետ Գայանե Ավագյանը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում անպտղությամբ է տառապում զույգերի 14,8 տոկոսը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ եթե երկրում անպտղության տարածումը կազմում է 15 տոկոս եւ ավելի, դա կարելի է համարձակորեն անվանել վերարտադրողական ճգնաժամ, որի դեպքում անհրաժեշտ է ընդունել լուրջ միջոցառումներ՝ ծնելիության անկումը կանխելու համար:
Առավել շատ անպտուղ զույգեր կան Երեւանում, սակայն, մասնագետի խոսքով, այս հարցում դերակատարում ունի նաեւ մեծ հայտնաբերվելիությունը. երեւանցիներն անպտղության խնդիրներով ավելի հաճախ են դիմում բժշկին, քան մարզերի բնակիչները:
Անպտղության խնդիրն անչափ արդիական է նաեւ գեղարքունիքում եւ Լոռիում, իսկ Սյունիքում ավելի պակաս, քան մյուս մարզերի մեծ մասում:
Մասնագետը հույս ունի, որ անպտղության անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժման նոր ծրագիրը կօգնի երկրում իրավիճակը գոնե ինչ-որ կերպ բարելավել եւ կնպաստի մոտ 130-140 երեկայի ծնվելուն: Նախատեսվում է ծրագրի շրջանակում հետազոտել 100 զույգի, անցկացնել 100 ինսեմինացիա եւ մոտ 90 ԱՄԲ:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի