Մակրոն. «Լե Պենի քաղաքական ծրագիրը դեպի անդունդ է տանում»
«Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը գտնում է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր մրցակից, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի քաղաքական ծրագիրը «անդունդ է տանում», եւ ընտրողներին կոչ է արել մայիսի 7-ին իրենց ձայնը տալ «լավագույն ապագայի համար»։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի երեկոյան, ելույթ ունենալով Արասում՝ Ֆրանսիայի հյուսիս–արեւելքում։
Միտինգը հեռարձակող BFMTV հեռուստաալիքը նշել է, որ ընտրողների հետ այս հանդիպումը «իսկական գրոհ» է դարձել Լե Պենի քաղաքական հայացքների վրա։
«11 օրից դուք պետք է անեք ձեր ընտրությունը։ Եվ այդ ընտրությունը պետք է անել առանց տատանվելու, հասկանալով, որ քաղաքականությունը, որն առաջարկում է Լե Պենը, դեպի անդունդ է տանում»,– ասել է նա։
«Ի՞նչ է նշանակում դուրս գալ Եվրոպայից։ Դա պատերազմ է, դա նազիոնալիզմ է։ «Ազգային ճակատը» հայրենասերների կուսակցություն չէ»,– հայտարարել է նա։ Մակրոնը վստահեցրել է, որ «կշարունակի այս պայքարը մինչեւ վերջ»։
Արասի միտինգը նախատեսված էր անց կացնել դեռեւս մինչև ընտրությունների առաջին փուլը, սակայն Փարիզի կենտրոնում ահաբեկչի՝ ոստիկանի վրա հարձակման կապակցությամբ, հանդիպումը ընտրողների հետ հետաձգվել էր։ Լե Պենը նույնպես այդ ժամանակ որոշում էր կայացրել այդ օրերին հանդիպումներ չկազմակերպել։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի ունեցավ ապրիլի 23-ին։ Դրան մասնակցում էին 11 թեկնածուներ։ Ընտրությունների արդյունքներով՝ Մակրոնը զբաղեցրեց առաջին տեղը՝ հավաքելով ձայների 24,1%-ը, Լե Պենը դուրս եկավ հաջորդ փուլ՝ 21,30%-ով։
Ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 7-ին։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն