Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ՝ չկայացավ, նրա դիրքերը ոչնչացված են (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումը վարչապետի քաղաքական պարտությունն է: Այս կարծիքն ունի պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի հենվում իր կուսակցության օժանդակության վրա և փնտրում է նոր հենարաններ:
«Երբ Գարեգին Չուգասզյանին ընդունում է Նիկոլ Փաշինյանը, դա նրա քաղաքական պարտության ակնառու օրինակն է, որովհետև մարդը, ով իր պետականության դեմ դուրս եկած մարդկանց ընդունում է և քաղաքական հարցեր է քննարկում, իսկ նրանք դուրս գալուց հետո սպառնում են ռևանշիստներին, դա ցույց է տալիս, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ՝ չկայացավ այդպես էլ, այլ նաև իր դիրքերն ուղղակի ոչնչացված են, և նա առողջ քաղաքական ուժերի կոնսոլիդացման փոխարեն՝ հենվում է հակահասարակական հանցագործ ուժերի վրա: Այս հանդիպումն այլ ներքաղաքական ազդակ էլ ունի, որ նա բռնի ուժով սպառնում է բոլոր այն ուժերին, ովքեր դուրս կգան պայքարելու այս իշխանության դեմ: Երկրորդ ազդակն այն է, որ նա այլևս չի հենվում «Իմ քայլի» վրա, փնտրում է այլ հենարան»:
Հանդիպումից հետո «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սէֆիլյան խոսում էր նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որը, ըստ Վոլոդյա Հովհաննիսյանի, անհնար է:
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանն այսօր իրեն թույլ չի տա, որովհետև նա ինքը տեսնում է, որ իր ռեյտինգն ավելի բարձր էր իր բանտ նստած ժամանակ, քան հիմա, երբ ինքը վարչապետ է: Եթե 1 տոկոս հավաքած «Սասնա ծռերը» պահանջում է արտահերթ ընտրություններ, ձեռնոց է նետում 70 տոկոս հավաքածին, ապա դա ևս Նիկոլ Փաշինյանի քաղաքական պարտությունն է»:
Վոլոդյա Հովհաննիսյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումը նաև կթուլացնի մեր արտաքին քաղաքականությունը և բարեկամական հարաբերությունները ՀՀ-ի ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ:
«Արտաքին քաղաքականության առումով «Սասնա ծռերը» հակառուսական պլատֆորմից են միշտ հանդես գալիս, ասում են, որ Ռուսաստանը օկուպանտ է, և ռուսական զորքը Հայաստանից պետք է դուրս գա: Իրենք ամերիկասորոսյան այդ ծրագիրը փորձում են իրականացնել՝ առանց հաշվի առնելու մեր ազգային անվտանգության վիճակը: Նիկոլ Փաշինյանը փոխանակ իր հարաբերությունները կարգավորի Ռուսաստանի հետ, մանկամիտ շիզոֆրենիկի նման՝ նոր քայլեր է անում, որոնք ավելի են թուլացնում մեր արտաքին քաղաքականությունը»:
168.am


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի