«Ապաշրջափակեք Ամուլսարի հանք տանող ճանապարհները». Փաշինյանը՝ խնդրի լուծման եւ նոր ՇՄԱԳ-ի մասին
Ամուլսարի հարցը քննարկելիս մենք չենք կարող արհամարհել նաեւ մեր տնտեսության անվտանգության եւ ընդհանրապես երկրի անվտանգության, անվտանգային միջավայրի հետ կապված խնդիրները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ամուլսարի խնդրին:
«Ես հիմա չեմ կարող այս թեմայի վերաբերյալ ավելի մանրամասն խոսել: մենք չենք կարող արհամարհել բնապահպանական այն ռիսկերը, որ մենք ունենք, դա բացառված է: Իմ դիրքորոշումն է, որ եթե հանքի շահագործումն անվտանգ է բնապահպանական եւ այլ չափանիշներով, այն կարող է շահագործվել: Եթե անվտանգ չէ, չի կարող շահագործվել; Հիմա այն մարմինը, որը պատասխանատու է այդ ամենի համար, ասում է, որ ես երաշխավորում եմ: Մենք էլ ասում ենք, որ եթե չերաշխավորվի դա, հանքը 90 օրում կփակվի:
Երկրորդ, մենք չենք կարող հաշվի չնստել տնտեսական հանրության մտահոգությունների հետ, որ եթե այս հարցում ճիշտ մոտեցում չցուցաբերենք, դա ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար: Մենք նաեւ չենք կարող անտեսել անվտանգության ոլորտի հարցերը, որ եթե մենք այս վիճակը ճիշտ չկառակարենք, դա ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ մեր անվտանգային միջավայրի վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով լուծումներին, վարչապետն ասաց. «Ուզում եմ մեր Ջերմուկի բնակիչներին խնդրել, որ ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները: Երկրորդ, ես արդեն հանձնարարական եմ տվել Բնապահպանության տեսչական մարմնին Ամուլսարում սկսել ստուգումներ: Շրջակա միջավայրի նախարարը նաեւ «Էլարդի» հետ սկայպ-կոնֆերանսի եւ «Էլարդի» եզրակացության վրա հիմնվելով, մի շարք հարցեր է բարձրացրել եւ այդ հարցերի պատասխանը գտնելու րոշակի լիազորություններ ունի բնապահպանության տեսչական մարմինը:
Ես հիմիկվանից կարող եմ ասել, թե այդ ստուգումների արդյունքում ինչ կարող է լինել: Տարբերակ առաջին՝ ամեն ինչ կարգին է, խախտումներ չկան: տարբերակ երկրորդ, կան խախտումներ, անճշտություններ, որոնք հնարավոր է վերացնել առանց նախագծային փոփոխությունների: Այդ դեպքում փոփոխությունները կկատարվեն եւ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի ծագի: Տարբերակ երրորդ. Այդ խախտումները հնարավոր չէ վերացնել առանց նոր նախագծի, իսկ դա նշանակում է, որ խոսք է գնում նոր ՇՄԱԳ-ի մասին»,-հայտարարեց Փաշինյանը:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի