Դատարանը պետք է անհապաղ նիստ հրավիրի եւ Քոչարյանին ազատ արձակի. 2-րդ նախագահի աջակիցները բողոքի ակցիան (ուղիղ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին:
Ակցիայի մանսակիցներից փաստաբան Վահե Եփրիկյանը կարծում է, որ առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ հրավիրի եւ առաջնահերթության կարգով քննարկի նախագահ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:
«Ընդհանուր առմամբ այսօրվա ակցիայի ամբողջ տրամաբանությունն ու իմաստն այն է, որ սույն թվականի սեպտեմբերի 3-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որով ըստ էության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համապատասխան հոդվածը ճանաչեց Սահմանադրությանը հակասող, որից անմիջականորեն բխում է, որ նախագահ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն անթույլատրելի է, իսկ խափանման միջոցի հարցը, բնականաբար եւս: Նման պայմաններում ելնելով մարդու իրավունենքների Եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաեւ ներպետական օրենսդրությունից, նաեւ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքից կարելի է փաստել հետեյալը, որ քանի որ անձի անազատության հետ կապված հարցերը քննվում են անհապաղության սկզբունքով, ուստի առաջին ատյանի դատարանը տվյալ պարագայում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ պետք է անհապաղ դատական նիստ հրավիրի, ինչպես նաեւ առաջնահերթության կարգով քննարկի նախագահ Քոչարյանի խափանման միջոցի հարցը եւ կասկած չկա, որ պետք է վերջինիս ազատ արձակի»,-ասաց նա` հավելելով, որ այս պահի դրությամբ որեւէ գործողություն այդ առումով չի իրականացվում, չնայած որ ՍԴ որոշումից մի քանի օր է անցել:
Վահե Եփրիկյանը նշեց, որ իրենց բողոքի ակցիան խաղաղ բնույթ է կրում եւ պարզապես ցանկանում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեն իրենց կողմից բարձրացված հարցին եւ կարծում են, որ պետք է իրենց պահանջին օրինական լուծում տան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։
Նշենք, որ Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին: Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի