Նախատեսվում է ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ստեղծում
ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար Լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսված է ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ստեղծում, որի համար համապատասխան տվյալների հավաքագրման նպատակով ծրագրով նախատեսված է նաեւ ճանապարհային պայմանների ու երթեւեկության ուսումնասիրության իրականացում։ Ուսումնասիրության կատարման համար «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ եւ տրանսպորտային միջոցներ, հավաքագրված տվյալների մուտքագրման մայրուղիների զարգացման եւ կառավարման (HDM-4) համակարգ:
Ճանապարհային պայմանների ու երթեւեկության ուսումնասիրությունը, որն իրենից ներկայացնում է ճանապարհների երթեւեկելի մասի հարթության գործակցի եւ երթեւեկության ինտենսիվության չափումների իրականացում, սկսվել է 2018թ. սեպտեմբերից, եւ 2019թ. ամռանն արդեն ավարտվել էին ՀՀ ամբողջ ճանապարհային ցանցի երթեւեկելի մասի հարթության գործակցի եւ երթեւեկության ինտենսիվության չափումները: Շուրջ 7-8 ամսվա ընթացքում ձեռք բերված համապատասխան սարքավորումներով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետները չափումներ են կատարել ՀՀ տասը մարզերի ընդհանուր առմամբ 7443 կմ երկարությամբ ճանապարհների վրա։ Երթեւեկության ինտենսիվությունը չափվել է 919 ճանապարհային հատվածներում։
Կազմվել են իրականացված չափումների վերաբերյալ հաշվետվություններ բոլոր մարզերի համար։ Ներկայում կատարվում է հավաքագրված տվյալները մայրուղիների զարգացման եւ կառավարման (HDM-4) համակարգ մուտքագրելու եւ տվյալները վերամշակելու գործընթացը:
Տեղեկացնենք, որ նման ուսումնասիրությունները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմելու ճանապարհների առկա վիճակի, երթեւեկության անվտանգության եւ ծախսված ժամանակի մասին։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համար կարեւորվում է ճանապարհների վիճակի վերաբերյալ տվյալների հավաքական տեղեկատվական բազայի ստեղծումը, եւ այդ հարցը գտնվում է նախարարության հսկողության ներքո։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի