Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Գեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին Մեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակին Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին ՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն Այսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգով Մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբԳեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակինՄեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակինՄայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համարՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակինՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակինՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոնԱյսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն էԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համար
Հայաստան

Ո՞վ է «քաղհալածյալ» Շիշկինը. փախստականի կենսագրության մութ էջերը

Fip.am-ը գրում է․ «Ռուս ընդդիմադիր գործիչ Վիտալի Շիշկինին Հայաստանում ապաստան տրամադրելու որոշումը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Շիշկինին մեղադրեցին ֆաշիստական հայացքներ ունենալու և հակահայկական ակցիաների մասնակից լինելու մեջ։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ, թե ով է Վիտալի Շիշկինը, ինչ հիմքով է ապաստան ստացել Հայաստանում և որքանով են նրան վերագրվող մեղադրանքները համապատասխանում իրականությանը։

Ապաստան ստանալու նախապատմությունը

Հայաստանյան լրատվամիջոցներում օրերս տարածվեց, որ ՀՀ իշխանություններն ապաստան են տրամադրել ռուս ազգայնական Վիտալի Շիշկինին։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը պնդեց, որ Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրվել։ ՀՀ-ում գործում է ապաստան տրամադրելու երկու օրենք՝ «Քաղաքական ապաստանի մասին» և «Փախստականների և ապաստանի մասին»։ Եվ Շիշկինին ապաստան է տրվել հենց երկրորդ օրենքի ուժով, նրան ճանաչել են «քաղաքական հիմքով փախստական»։

Իրավական հիմքերը, որոնցով հնարավոր էր փախստական ճանաչել Վիտալի Շիշկինին, կասկածներ են հարուցում։ 2019 թ. հունվարի 10-ին, դուրս գալով ՌԴ Կուրսկի շրջանի ԻԿ-3 բանտից, հունվարի 22-ին Շիշկինն արդեն ՀՀ-ում էր։ Նա պնդում է, որ այդ 12 օրվա մեջ իր նկատմամբ արդեն իսկ հայտարարվել էր հետախուզում և իրեն էին վերագրում մի քանի հոդվածների խախտումներ։ Շիշկինը սա համարում է քաղաքական հետապնդում, բայց միաժամանակ ինքն էլ պատմում է, որ իրոք օրենք է խախտել։ Ազատ արձակվելուց հետո, ՌԴ վարչական վերահսկողության օրենքի համաձայն, (ՌԴ Քրեական օրենսգրքի 282 հոդվածով դատվածության հիման վրա) Շիշկինը պարտավոր էր 3 տարի բնակվել Կալուգայում և ինքնակամ չլքել այդ տարածքը, ինչը նա չի արել։ Ավելին, հայտնվելով Գյումրիում` Շիշկինը փորձել է հեռակա բողոքարկել իր նկատմամբ վարչական վերահսկողության կիրառումը, ինչը, ըստ երևույթին, նրան չի հաջողվել։ Այնուամենայնիվ, վարչական վերահսկողության օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար հայտարարված հետախուզումը չի կարող համարվել քաղաքական հայացքների համար հետապնդում։

Ո՞վ է Վիտալի Շիշկինը

Վիտալի Շիշկինը 47 տարեկան է, ունի երեք դատվածություն, որոնցով նախատեսված պատիժը կազմել է ընդհանուր 20 տարի (4-ը՝ պայմանական)։ Առաջին անգամ, իր իսկ խոսքով, դատապարտվել է 12 տարի ազատազրկման և հայտնվել է բանտում 1992 թվականին, սակայն 1998 թ.-ին վաղաժամկետ ազատ է արձակվել։ Երկրորդ անգամ նա մեղավոր է ճանաչվել արդեն 2013-ին՝ խոշոր չափերի խարդախության համար, և դատապարտվել 4 տարի պայմանական ազատազրկման։ Ի դեպ, այդ վճռի բողոքարկման դատական նյութերից պարզ է դառնում, որ առաջին դատվածությունը նույնպես կապված է եղել խարդախության հետ։ 2013-2014 թթ․ ռուս ազգայնական ընդդիմության շարքերում ներգրավվելով հակաիշխանական պայքարին՝ Շիշկինը հայտնվում է ճաղերի հետևում երրորդ անգամ՝ 2015 թվականին, զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոչերի (ՌԴ ՔՕ 212 հ․) և ատելության կամ թշնամանքի քարոզի համար (ՌԴ ՔՕ 282 հ․)։ Շիշկինն ընդունել է իր մեղքը՝ դատապարտվելով 4 տարվա ազատազրկման։ Այս երրորդ դատվածության հիման վրա ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան միությունը 2015 թ․-ին Շիշկինին ճանաչել է քաղբանտարկյալ՝ համարելով, որ «Մեմորիալի» չափանիշներից ելնելով՝ նրան առաջադրված մեղադրանքները շինծու են:

Ապաստան տրամադրելու հիմքերի անկատարությունը

Հայաստանում ապաստան հայցելիս Շիշկինը ՀՀ միգրացիոն ծառայություն է ներկայացրել իր վերաբերյալ «Մեմորիալի» տեղեկանքը։ Սակայն «Մեմորիալի» եզրակացությունը բազում տեղերում հակասական է, պարունակում է առերևույթ անճշտություններ։ Օրինակ՝ իրավապաշտպան միությունը նշում է, որ Շիշկինին վերագրվել է 6 տարբեր քաղաքական հոլովակների մոնտաժումը և տեղադրումը համացանցում այն դեպքում, երբ Շիշկինը դատարանում պնդում էր, որ կապ չունի դրանց հետ։ «Մեմորիալը» համարում է, որ քննությունը չի կարողացել ապացուցել Վիտալի Շիշկինի ներգրավվածությունը դրանց պատրաստման ու թողարկման գործընթացում։ Հոլովակներից մեկը կոչվում է «Самый опасный митинг МАНЕЖКА 2014 года уже запрещают!!!», մնացած հոլովակներից մի քանիսի վերնագրերում առկա է «МАНЕЖКА 2014» արտահայտությունը։ Մինչդեռ Շիշկինի կապն այս տեսահոլովակների հետ ապացուցում է հենց ինքը՝ Շիշկինը, հանդիսանալով դրանց գլխավոր և միակ դերակատարը։ Ռուս ազգայնականը միաժամանակ տեսախցիկի առջև պնդում է, որ ռուսական իշխանությունները փորձում են արգելափակել իրենց նյութերը, և այդ իսկ պատճառով կոչ է անում փնտրել իրենց համացանցում «МАНЕЖКА 2014» գրությամբ։

Փաստացի, «Մեմորիալը» փորձում է հերքել այն, ինչը հաստատում է իրենց կողմից «քաղբանտարկյալ» ճանաչված Վիտալի Շիշկինը։ Ատելության քարոզի համար մեղադրանքը գնահատելիս «Մեմորիալի» իրավապաշտպանները մեջբերում են Շիշկինի մի քանի արտահայտություններ։ Մասնավորապես, նա կոչ էր արել «փակել բոլոր շուկաները, որտեղ առևտուր են անում այլ երկրների ներկայացուցիչներ», ինչպես նաև ընդհանրապես արգելել աշխատանքային միգրացիան դեպի ՌԴ։ «Մեմորիալում» այն կարծիքի են, որ սա հասարակական բանավեճի թույլատրելի սահմաններից չի անցնում և չի կարող դիտարկվել ատելության կամ թշնամանքի քարոզ։

Այսպիսով, «Մեմորիալի» եզրակացությունը լուրջ կասկածներ են առաջացնում այդ կազմակերպության անաչառության վերաբերյալ՝ առավել ևս հաշվի առնելով այն, որ այդ միությունն ընդդիմադիր է ՌԴ ներկայիս իշխանություններին։ Բացի բովանդակային հակասություններից, այն պարունակում է նաև փաստական սխալներ։ Օրինակ, ինքը՝ Շիշկինը, հայտնում է, որ ունի 6 երեխա, իսկ «Մեմորիալի» եզրակացության մեջ դրանք հինգն են։ Կամ էլ՝ իրավապաշտպանները հայտնում են, որ Վիտալի Շիշկինը ամուսնացած է այն դեպքում, երբ այսօր Շիշկինը խոսում է «նախկին կնոջ» մասին։

Ապաստան հայցողի կողմից տրամադրված նման թերի եզրակացությունն առնվազն մի շարք հարցեր է առաջացնում։ Էլ ավելի շատ հարցերի առիթ է Վիտալի Շիշկինի սոցիալ-քաղաքական կենսագրությունը, որը նա այսօր փորձում է ամեն կերպ մոռացության մատնել։

Շիշկինի սոցիալ-քաղաքական գործունեությունը

Աջ ծայրահեղական առաջին քայլերը Շիշկինը արել է ռուսական Կալուգա քաղաքում` լինելով «Русские» ազգայնական կազմակերպության անդամ։ 2012-ին Շիշկինը դարձել է այդ շարժման տեղական մասնաճյուղի ղեկավարը և Կալուգայում կազմակերպել է առաջին «ռուսական երթը»։ 2013-ին լքել է «Русские» կազմակերպության շարքերը՝ ի աջակցություն իր գաղափարակից և մտերիմ Գեորգի Բորովիկովի, որին հեռացրել էին շարժման ղեկավարների որոշումով:

Դուրս գալով «Русские» շարժումից՝ Վիտալի Շիշկինը հիմնել է «Աջերը հանուն եվրոպական զարգացման» կուսակցությունը, որն այդպես էլ չի գրանցվել։ Կուսակցության ծրագրային դրույթներում կարմիր գծով անցնում է ռուս ազգայնական գաղափարախոսությունը՝ «Ռուսաստանը՝ ռուսական հող», «մենք զավթիչներից խնդրելու բան չունենք», «աշխատողները, գիտնականները, գործարարները և զինվորականները՝ միայն ռուս» և այլն։ Որպես քաղաքական նոր ուժի ղեկավար` Շիշկինը սկսում է ակտիվորեն մասնակցել ՌԴ տարբեր շրջաններում ծագող կոնֆլիկտներին, որոնք տեղի են ունենում մի կողմից ազգությամբ ռուսների, մյուս կողմից՝ այլազգիների միջև։ Փաստագրված է նրա անմիջական մասնակցությունը Պուգաչով, Տվեր, Ուդոմլյա, Արզամաս և մի շարք այլ քաղաքներում, ինչպես նաև հեռակա՝ Միներալնիյե Վոդի քաղաքում տեղի ունեցած և միջէթնիկ երանգ ստացած առճակատումներին։ Մասնավորապես, Արզամաս և Միներալնիյե Վոդի քաղաքներում Շիշկինը դուրս է եկել հենց հայերի դեմ։

Շիշկինը՝ հակահայկական ակցիաների մասնակից

Արզամասում 2013 թ․ դեկտեմբերին հայ երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ սպանել էր ռուս երիտասարդի։ Հարցը տեղափոխվել էր միջէթնիկ հարթություն, և տեղի էին ունեցել հակահայկական ցույցեր, որոնց «դրսից եկած» կազմակերպիչներից մեկը հենց Շիշկինն էր։

Շիշկինի և գաղափարակիցների ուժերով մի քանի օր տևած հակահայկական հավաքներից հետո Արզամասի քաղաքապետ Միխայիլ Մուխինը հայտարարեց, որ նրանք այլևս «ոչ մի հաբռգած խաչիկի չեն տեսնի», իսկ քաղաքում հայկական բիզնեսները կփակվեն։ Այդ դեպքերի արդյունքում 15 հայկական ընտանիք լքեց Արզամասը։

2015 թվականի ձմռանը Միներալնիյե Վոդի քաղաքում Վիտալի Շիշկինն իր կուսակցության անունից կրկին կազմակերպում էր հակահայկական հավաքներ՝ այս անգամ սոցիալական ցանցերի միջոցով։

Հայերի հետ հերթական առճակատման մասին պատմում է ինքը՝ Վիտալի Շիշկինը, իր բազմաթիվ բլոգերից մեկում: Երրորդ դեմքով իր մասին պատմող գրառման մեջ նշվում է, որ տարիներ շարունակ Շիշկինը խնդիրներ է ունեցել Կալուգայի հայկական համայնքի հետ և այժմ (արդեն մեկուսարանում) վախենում է՝ իբր «կովկասցի-պուտինական-հայերը» կարող են իրեն սպանել»։ Գրառման մեջ Շիշկինը ընդգծում է, որ ինքը ռուս ազգայնական է, ունի աջ հայացքներ և հանդիսանում է Կալուգայում «ռուսական երթերի» կազմակերպիչը։

Եվ չնայած այս «վախերին»՝ Վիտալի Շիշկինը ներկայում հանգիստ զբոսնում է Հայաստանում։ Ի դեպ, ներկայիս այցը ՀՀ առաջինը չէ ռուս ազգայնականի համար։ «Ազատության» հետ զրույցում նա հայտնել է, որ մինչ այս ևս եղել է Հայաստանում։ ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածում առ այն, որ Շիշկինը Երևանում 2011 թ․ մասնակցել է «Սերժ Սարգսյանի դիկտատորական ռեժիմի․․․ դեմ կազմակերպված միտինգներին»։ Ստուգել այս հայտարարության իսկությունը կամ գտնել որևէ լրացուցիչ տեղեկություն Շիշկինի՝ նախկինում Հայաստան կատարած այցերի մասին չհաջողվեց։

Հատկանշական է, որ ԶԼՄ-ներում, այդ թվում՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այժմ ջնջած հոդվածում, տեղեկություն է տարածվել, թե Շիշկինը քաղբանտարկյալ է ճանաչվել Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության կողմից, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Հայաստանում գործունեության մասին

Վիտալի Շիշկինը ՀՀ-ում գրանցել է իր նոր իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ «Ոչ ապօրինություններին, ստրկությանն ու խոշտանգումներին»։ Այս ՀԿ-ն պաշտոնապես գրանցվել է հունիսի 26-ին, և Շիշկինը այն ներկայացնում է որպես կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ։ Սակայն ВК սոցիալական ցանցում արված իր իսկ գրառման մեջ, որը Շիշկինը արել է 2019 թ․ ապրիլի 14-ին, հայտնում է, որ «նոր է անցել գործի» այդ կազմակերպությունում։ Մինչև ապրիլի 14-ը համացանցում չկա ոչ մի ակնարկ նման կազմակերպության գոյության մասին։

Ի դեպ, «Ոչ ապօրինություններին, ստրկությանն ու խոշտանգումներին» հասարակական կազմակերպության գործունեության մասին կարելի է տեղեկանալ միայն Վիտալի Շիշկինի սոցցանցային էջերից։ Նա տարածում է սքրինշոթներ, համաձայն որոնց` ՀԿ-ն դիմումներ է ուղարկում ռուսաստանյան ՔԿՀ-ներ` պաշտպանելով ռուսաստանյան բանտերում գտնվող անձանց իրավունքները, պահանջելով անցկացնել զանազան ստուգումներ, աշխատանքից ազատել այս կամ այն մարդուն և այլն։ Չնայած Շիշկինը, իրազեկելով հանրությանն իր ՀԿ-ի հաջողությունների մասին, անընդհատ օգտագործում է «մեր թիմը», «մեր իրավաբանները» և նմանատիպ այլ արտահայտություններ, սակայն իրենից բացի որևէ այլ փոխկապակցված անձ մեզ չհաջողվեց գտնել։ Չնայած դրան՝ Վիտալի Շիշկինն օգոստոսի 31-ին իր ֆեյսբուքյան էջի միջոցով «տեղեկացրել է» հանրությանը, որ այս ընթացքում (ապրիլի 14-ից մինչև օգոստոսի 1-ը) իրենց ՀԿ-ն ուղարկել է 6866 դիմում և բողոք (օրական միջինում 63), որոնց արդյունքում աշխատանքից ազատվել է գեներալ-մայոր, Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության վարչության 2 պետի տեղակալ, 3 քրեակատարողական հիմնարկի պետ, ՔԿՀ պետի տեղակալ, 100-ից ավել ՔԿՀ համակարգի ծառայողներ ենթարկվել են պատասխանատվության, իսկ 3 ՔԿՀ պետ կալանավորվել են։ Անուններ նշված չեն։

Շիշկինը հայտարարում է, որ պատրաստվում է մի քանի օրվա մեջ Հայաստանին շնորհակալության կարգով ներկայացնել իր գիրքը Գարեգին Նժդեհի մասին, ինչից հետո կլքի Հայաստանը։ Նշենք, սակայն, որ նույն խոստումը Շիշկինը տվել էր օգոստոսի 10-ին՝ պնդելով, որ 2-5 օրվա մեջ կվերջացնի գիրքը։ Վերջիվերջո, փախստականը պատրաստվում է վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի մասնակցի 2024-ին նախատեսված նախագահական ընտրություններին։

Շիշկինի և Սորոսի կապի մասին

Շիշկինին Հայաստանում ապաստան տալու որոշումը սոցիալական ցանցերում կապեցին Ջորջ Սորոսի գրասենյակի հետ։ Մինչդեռ, Շիշկինը ապրիլի 12-ին Երևանում մասնակցել էր բողոքի ակցիայի, որն ուղղված էր նաև Սորոսի դեմ։

Այսպիսով, ուսումնասիրելով Վիտալի Շիշկինի գործունեությունը, պարզ է դառնում, որ նա ներգրավված է եղել հակահայկական ակցիաներում՝ շատ դեպքերում լինելով նաև դրանց կազմակերպիչը։ Ավելին, նրա կենսագրության որոշ դրվագներ թույլ են տալիս եզրակացնել, որ Շիշկինի վերաբերյալ տեղեկությունները շատ դեպքերում կարող են մտացածին ու կեղծ լինել»։