Ուղղակի ներդրումների զուտ հոսքերի աճը 5 անգամ պակասել է. հրապարակվել է ներդրումների վիճակագրությունը
«168 ժամ» թերթը գրում է.
«Սպասումները, որ իշխանափոխությունից հետո արտաքին կապիտալը գալու և ողողելու է Հայաստանի տնտեսությունը, առայժմ չի արդարանում: Ճիշտ է, ներդրումները ժամանակ են պահանջում, բայց ժամանակն անցնում է, իսկ ներդրումները հեռու են ակնկալիքներից: Անգամ իշխանափոխությունից մեկ ու կես տարի անց ներդրումային ակտիվությունը Հայաստանում ցածր է կամ առնվազն այնպիսին չէ, ինչպիսին խոստանում էր Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու ժամանակ: Այդպես էլ չհայտնվեցին այն ներդրողները, ովքեր սպասում էին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն՝ օր առաջ ներդրումներ անելու համար:
Մինչ Հայաստանի տնտեսական զարգացումներն անհնարին է պատկերացնել առանց ներդրումների, առավել ևս, առանց ուղղակի ներդրումների՝ դրանց ծավալները շարունակում են փոքր լինել: Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը չափազանց դանդաղ են ավելանում:
Հրապարակվել է այս տարվա առաջին կեսին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը: Հիմնվելով այդ հրապարակման վրա, կառավարության ֆեյսբուքյան էջում այսպիսի մի չափազանց լավատեսական գրություն է հայտնվել. «2019-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումները ավելացել են 26 տոկոսով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը 20 տոկոսով»: Տպավորություն է, թե բումը սկսված է:
Ցավոք, կառավարությունը մոռացել է հիշեցնել, թե անցած տարվա առաջին կեսին ինչպիսի բուռն քաղաքական իրադարձություններ էին տեղի ունենում մեր երկրում: Հազիվ թե այդ պայմաններում որևէ մեկը կմտածեր Հայաստանում ներդրումներ անելու մասին: Ու դա ակնհայտ դարձավ հատկապես երկրորդ եռամսյակում, երբ օտարերկրյա ուղղակի ներդրումները մի քանի անգամ կրճատվեցին:
Թե ինչքանո՞վ է տեղին հիմա համեմատել այս և անցած տարվա ցուցանիշները, թող որոշի կառավարությունը:
Բայց դա էլ կարևոր չէ: Պարզապես շատ զարմանալի կլիներ, որ բերված ցուցանիշների հետ մեկտեղ կառավարությունն ասեր նաև, թե այդ ընթացքում ինչպես են փոխվել ուղղակի ներդրումների զուտ հոսքերը:
Հիշեցնենք, որ զուտ հոսքերը ստացումների և մարումների տարբերությունն է, ինչը կարևոր ցուցանիշ է: Բայց այդ մասին կառավարությունը գերադասել է լռել, որովհետև պատկերն իսկապես շատ տխուր է: Տարեսկզբի առաջին վեց ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 7,8 մլրդ դրամ: Այն համարժեք է հազիվ 16 մլն դոլարի: Եվ ոչ մի նշանակություն չունի, որ ընդհանուր օտարերկրյա ներդրումներն ավելի շատ են աճել: Զուտ հոսքերն այս դեպքում կազմել են շուրջ 203 մլն դոլար: Բայց այդ թիվը չէ, որ տալիս է ներդրումների իրական բնութագիրը: Դրանում ներառված են ոչ միայն ուղղակի ներդրումները, այլև վարկերը, փոխառությունները և նմանատիպ այլ ֆինանսական հոսքերը:
Այնպես որ, ներդրումների մասին խոսելիս շատ ավելի կարևոր է ուղղակի ներդրումների ցուցանիշը: Իսկ այստեղ հպարտանալու առիթ կառավարությունը չունի:
Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի աճն այս տարվա առաջին կեսին 4,8 անգամ պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում դրանք կազմել էին 38,6 մլրդ դրամ: Այսինքն՝ այս տարվա բացասական տարբերությունը գերազանցում է 30 միլիարդը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի