Աղբահանության ներկա վիճակի պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության վրա. Ավագանու անդամ
Աղբահանության վիճակը այսպիսին է մի քանի օբյեկտիվ պատճառներով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը։
«Երբ ժամանակին՝ 2013 թվականին մրցույթի միջոցով աղբահանության իրականացումը տրվել է մենաշնորհային դիրքով «Սանիթեք» ընկերությանը եւ 2 պայմանագիր է կնքվել, մի մասնավոր ընկերություն մայրաքաղաքում իմանալով, որ ունի մենաշնորհային դիրք, իներցիայի ուժով, չունենալով մրցակից, պատճառ չի ունեցել անհանգստանալու եւ եկամուտները ճիշտ հաշվարկելու, մրցակից չունենալը ենթադրում է աշխատանքային հանգստություն»,–նշեց նա։
Դիտարկմանը, թե մրցակից չուներ, բայց կա պետություն, որը պետք է հսկեր, Արմեն Գալջյանը պատասխանեց. «Արդեն հիմա կա պետություն, պետությունն իր գործառույթն իրականացնում է, քաղաքապետարանը նախորդ տարվա հոկտեմբերից սկսեց բանակցություններ «Սանիթեք» ընկերության հետ, որոնք չտվեցին արդյունք, հայտարարեցինք աղբատար մեքենաների մրցույթ, արդեն այսօր ունենք 26 աղբատար մեքենա։ Այս ամսվա վերջին պատրաստվում է համալրվել՝ հասնելով 55-ի, իսկ «Սանիթեք»-ի հետ կսկի իրավական գործընթաց»։
Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը այս վիճակի համար մեղադրեց քաղաքային իշխանություններին. «Որքան էլ քաղաքային իշխանությունը մեղքերը բարդում է նախկին իշխանության վրա, իսկ նրանց մեղքերը բավականին շատ են, այնուհանդերձ, պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության վրա: Կարծում եմ՝ որոշակի ճկունության բացակայություն է տեղի ունեցել: Չարդարացնելով «Սանիթեքին»՝ կարելի էր որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի «Սանիթեք»-ը կարողանար սպասարկել եւ մաքրել մինչեւ մեքենաների շարքը կհամալրվեր, որ կարողանար քաղաքը սպասարկել։ Կարծում եմ, որ նպատակ է հետապնդվում «Սանիթեքին» դուրս մղել Հայաստանից»:
Նա կարծիք հայտնեց, որ «անկախ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից՝ քաղաքային իշխանությունը, միեւնույն է, պատասխանատու է մաքրության համար եւ չի կարողանում ամբողջությամբ իրականացնել»։
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը չհամաձայնեց Լյուդմիլա սարգսյանի հետ, նշելով, որ «Սանիթեք»-ը Երեւանի աղբահանության միակ պատասխանատուն էր, միակ օպերատորը, որը պարտավոր էր պատշաճ կատարել աղբահանությունը՝ ըստ պայմանագրի կետերի, «բավարար վիճակ ապահովել է, սակայն իդեալական աղբահանություն չի եղել»։
Անի Խաչատրյանը, խոսելով «Սանիթեքի» անբարեխիղճ կեցվածքի մասին, նշեց սակայն, որ դա չի արդարացնում քաղաքապետարանի ստեղծած հիմնարկին, որը, ըստ Արմեն Գալջյանի, ունի 26 աղբատար մեքենա. «26 աղբատար մեքենայով քաղաքի աղբահանությունը պետք է գոնե բավարարի հասցվի»։
Հիշեցնենք, որ արդեն 7-րդ օր է՝ «Սանիթեքը» չի կատարում պայմանագրային պարտավորությունները և չի իրականացնում մայրաքաղաքի աղբահանությունը։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի