Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է շուտով
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է շուտով։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում։
«Հանդիպում նախատեսվում է։ Այն նախատեսված է շուտով։ Բայց պայմանավորվածություն կա դրա մասին տեղեկացնել միաժամանակ, եւ ես չեմ ցանկանում խախտել ԱԳ նախարարների ու համանախագահների պայմանավորվածությունը»,- նշել է նախարարը։
Պատասխանելով բանակցային սեղանին փաստաթղթի բացակայության մասին հարցին՝ նախարարը նշել է, որ բանակցությունների նպատակն այժմ կարգավորման հնարավոր ուղու բազմաթիվ պարամետրերի քննարկումն է։ Նրա խոսքով՝ քանի որ գործընթացը գոյություն ունի երկար ժամանակ, ձեւավորվել են բազմաթիվ պարամետրեր, որոնք միասին կարող են դառնալ լուծման ուղի։ Մեր նպատակն է դրանց համադրումն ու համաչափության հասնելը։ Ոչ մի կողմ չի կարող ղեկավարվել առավելապաշտական մոտեցմամբ, ընդգծել է նախարարը։ Մյուս կողմից, նշել է նա, մեծ պոտենցիալ է ներդրվում համադրման եզրերի գնահատման եւ դրանք գտնելու գործում։ ԱԳ նախարարը միաժամանակ նշել է, որ գոյություն ունեցող ձեւաչափը ավելի լավն է։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի