Իջեւանի ծուռն ու Սասնա ծռերը
Հեղափոխականի վերջին հանգրվանը զինված խմբավորումներն են։ Հիմա բացատրեք հասարակության տարբեր շերտերին՝ ուսուցիչներին, բժիշկներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, զինվորականներին, 21-րդ դարի լիբերալ, ազատ մտածող երիտասարդությանը, որը տարի ու կես առաջ դուրս էր եկել փողոց, թե ինչ ընդհանուր թեմաներ ունեն իրենց երբեմնի լիդերը եւ զինված խմբավորման պարագլուխները, որոնք Բաքուն են պատրաստվում գրավել, բայց մինչ այդ Երեւանի կենտրոնում գրավում են զորամաս ու սպանում հայ ոստիկանների։
Արդյոք Բաքուն գրավել պատրաստվող ու ծովից-ծով Հայաստան պահանջող զինված խմբավորման լիդերները եւ խաղաղության օրակարգով Ալիեւի հետ բանակցողը նույն տեսակետներն ունեն, ինչպես իրենք են ասում ընդհանուր տեսակետներ։
Արդյոք առաջիկա ժամուկեսանոց լայվում Իջեւանի ծուռը կբացատրի, թե ինչ ընդհանուր թեմաներ ունի նաեւ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու մոլեռանդ կողմնակիցների հետ։
Արդյոք իր առաջիկա լայվում Փաշինյանը կբացատրի ժողովրդին, թե ինչ է նշանակում ռուսական ռազմաբազայի վերացումը, եւ թե դրանով ինչն է դնում վտանգի տակ։ Արդյոք, Արփիի հետ քաղաքում զբոսնելիս նա ուղիղ կապով կասի, թե ինչ է նշանակում ծովից-ծով Հայաստան ուզելը եւ մինչեւ Բաքու հռետորաբանություն։ Կասի՞, որ դա նոր պատերազմ է նշանակում, որն այդ նույն ժողովրդից հազարավոր, գուցե տասնյակ հազարավոր զոհեր կխլի։
Երեկվա հանդիպումը ցույց տվեց մեկ բան. Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի։ Կա մտավախություն, որ մարտի 1-ը դրա համեմատ խաղաղ երեկո է հիշեցնելու։ Ըստ էության, Փաշինյանը «մարտի 1-ի» է վերածում ամբողջ պետությունը։
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի