Հայաստանը զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկրների ցանկում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը
Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) փորձագետները The Travel and Tourism Competitiveness Index 2019 միջազգային վարկանիշի շրջանակում նշել են զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկրները: Վարկանշային ցանկը ներկայացված է ֆորումի զեկույցում:
Հայաստանը ցանկում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը՝ Ուկրաինայի և Ղազախստանի միջև: Վրաստանը վարկանշային ցուցակում զբաղեցրել է 68-րդ տեղը, Ադրբեջանը՝ 71-րդ: Ռուսաստանը 39-րդ հորիզոնականում է:
Ցուցակի առաջատարն է Իսպանիան. նրան հաջորդում են Ֆրանսիան և Գերմանիան: Առաջին տասնյակում են հայտնվել Ճապոնիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Իտալիան, Կանադան և Շվեյցարիան:
Զբոսաշրջության ոլորտում անմրցունակ երկրներ են ճանաչվել Եմենը, Չադը և Լիբերիան:
Վարկանշային ցուցակը հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) և հետազոտության գործընկերների՝ Մրցունակության եվրասիական ինստիտուտի և Strategy Partners խորհրդատվական ընկերության կողմից: Այն տարբեր կետերով գնահատում է աշխարհի 140 երկրների, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության, տնտեսության, տրանսպորտի, հյուրանոցային հատվածի, բժշկության, վիզային քաղաքականության և այլ առումներով:
WEF-ը զբոսաշրջային մրցունակության վարկանիշը սկսել է հրապարակել 2007 թվականից՝ երկու տարին մեկ անգամ:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի