Անարդարություն եւ բարոյալքում
Հասարակությանն արագ բարոյալքելու, շատ արագ անտարբեր դարձնելու ամենակարճ ճանապարհն իշխանությունների կայացրած անարդար որոշումներն են եւ իրականացրած անարդար գործողությունները:
Ի դեպ, շատ հաճախ անարդարությունը փաթեթավորվում է գեղեցիկ եւ բարի մտադրությամբ:
Այն, որ մարտի 1-ի զոհերի ընտանիքները պետք է նյութական փոխհատուցում ստանային, այն, որ պետությւոնը նրանցից պետք է ներողություն խնդրեր՝ փաստ է: Այստեղ, կարծում ենք, երկու կարծիք լինել չի կարող:
2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած բախումների ժամանակ զոհված քաղաքացիների ընտանիքների անդամներին եւ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու համար պետական բյուջեից կհատկացվի 720 միլիոն դրամ:
Երեւանի կենտրոնում զոհված քաղաքացիների հարազատներին որպես աջակցություն միանվագ կտրվի 30 մլն ՀՀ դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն ՀՀ դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն ՀՀ դրամ:
Հիմա չենք խոսում այն մասին, թե ինչու իրավապահ մարմինների վիրավորված ներկայացուցիչներն ինչու փոխհատուցում չեն ստանում, այլ ընդամենը մեկ հարց ենք տալիս, իսկ սահմանին զոհվածների, սահմանին վիրավորվածներին ով է փոխհատուցում տրամադրելու:
Տպավորություն է ստեղծվում, որ սահման պահելը, հայրենիք պահելը երկրորդական երրորդական գործ է, իսկ ինչ որ մեկին նախագահ դարձնելու համար բախումներ հրահրելն առաջնային գործ է:
Հիմա ծանոթանալով կառավարության որոշմանը սահմանին կորուստ ունեցած ընտանիքը, սահմանին վիրավոր ունեցած ընտանիքը լցվելու է անարդարության զգացումով, բարոյալքվելու է, դառնալու է անտարբեր այս երկրի նկատմամբ, հատկապես, երբ միաժամանակ հիշի, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինչ է ասել սահմանին վիրավորված եւ հաշմանդամություն ձեռք բերած զինվորների մասին:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի