Փաշինյանի խոստացած էժանացումները հասարակությունն այդպես էլ չտեսավ. փոխարենը՝ սպասվում են նոր թանկացումներ
«168 ժամ» -ը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի խոստացած էժանացումներն իշխանափոխությունից հետո հասարակությունն այդպես էլ չտեսավ: Փոխարենը՝ սպասվում են նոր թանկացումներ, որոնց առաջիկայում կբախվեն սպառողները:
Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում ապրանքների գները բարձր են, որովհետև չկա մրցակցությունը: Օլիգարխները բաժանել են շուկաները և ոչ միայն թույլ չեն տալիս, որպեսզի գներն իջնեն, այլև չհիմնավորված բարձր գներ են սահմանել:
Իշխանափոխությունից հետո մենաշնորհները կարծես թե «արմատախիլ» արվեցին, հաստատվեցին հավասար մրցակցային հարաբերություններ, ավելացան մասնակիցները, բայց գներն այդպես էլ չնվազեցին: Այսօր էլ դրանք նույնքան բարձր են ու շարունակում են բարձրանալ:
Նոր սակագնային տարվան ընդառաջ՝ աստիճանաբար մեկնարկում են հանրային ծառայությունների սակագները վերանայելու գործընթացները: Որպես այդպիսին, առաջնեկը դարձավ «Վեոլիա Ջուրը»: Ընկերությունն արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները ճշգրտելու և հերթական տարվա համար նոր սակագներ հաստատելու հայտով: Ջրային համակարգի կառավարման պայմանագրով, «Վեոլիա Ջուրն» իրավունք ունի ամեն տարի հանդես գալ նման նախաձեռնությամբ, ինչից և օգտվել է:
Այս անգամ ընկերությունն առաջարկել է բնակչությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայության գինը սահմանել խորանարդի դիմաց 181,8 դրամ: Այն 1,8 դրամով ավելի է սպառողների այս խմբի համար ներկայումս գործող սակագնից:
Ինչպես հայտնի է, այժմ բնակչությունը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայության յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց վճարում է 180 դրամ: Թեև հաստատված սակագինն ավելի բարձր է: Այն կազմում է 191,4 դրամ: Տարբերությունը՝ 11,4 դրամը, փոխհատուցում է պետությունը:
Այդպես էր մինչև իշխանափոխությունը, այդպես է նաև իշխանափոխությունից հետո: Չնայած ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոսում էր հանրային ծառայությունների ոլորտում արհեստական բարձր և չհիմնավորված սակագների առկայության մասին, այնուհանդերձ իշխանության գալուց հետո այդ առումով այդպես էլ ոչինչ չփոխվեց: Սակագները ոչ միայն չնվազեցին, այլև շարունակում են բարձրանալ:
Ջրամատակարարման ոլորտում դրանք այսօր շատ ավելի բարձր կլինեին, եթե կառավարությունը պետական բյուջեի հաշվին լրացուցիչ պարտավորություններ չվերցներ: Դեռևս իշխանափոխությունից շատ չանցած վերանայվեց կառավարման պայմանագիրը, և սակագների բարձրացման մի մասն անցած տարվանից տեղափոխվեց: Տպավորություն ստեղծվեց, թե հաջողվեց խուսափել թանկացումից: Բայց իրականում այդ գումարը շարունակում է կախված մնալ սակագների վրա:
Սպառողներն այն կվճարեն ավելի ուշ: Արդեն 12 դրամ տեղափոխվել է 2025 թ., որը պիտի ավելանա այդ տարվա համար հաստատվող սակագները:
Պայմանագրի վերաթարմացումը, իհարկե, այդքանով չսահմանափակվեց և չէր էլ կարող սահմանափակվել: Իշխանափոխությունը նոր էր տեղի ունեցել, ու կառավարությունը, գոնե մոտակա մեկ-երկու տարիներին, սակագների կտրուկ բարձրացում թույլ չտալու խնդիր ուներ:
Ուստի որոշվեց սակագների բարձրացումը զսպել պետական բյուջեի միջոցների հաշվին:
Առաջիկա երկու տարիների բազիսային սակագները չբարձրացնելու դիմաց կառավարությունը ջրամատակարար ընկերության փոխարեն կիրականացնի նրա ստանձնած ներդրումային ծրագրերի մի մասը: Այդ նպատակով բյուջեն արդեն բավական մեծ գումարներ վճարել է: Գումարներ, որոնք կարող էին ուղղվել բազմաթիվ այլ ծրագրերի ֆինանսավորմանը: Բայց կառավարությունը նախընտրել է գնալ այս ճանապարհով՝ պետական բյուջեի հաշվին փորձելով փրկել սեփական հեղինակությունը:
Թերևս, դրա արդյունքում է, որ ընկերության հաջորդ տարվա սակագնային հայտն այդքան համեստ է ստացվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի