Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանան Որոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկի Ծառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանում Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը «Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար Ուկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր Պավել Քննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին Վենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ը Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինություն

Պետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանանՈրոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկիԾառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանումՄահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համարՈւկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր ՊավելՔննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորություններըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՎենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ըՄատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինությունԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելԿառավարությունը սահմանել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման բյուջետային վարկի պայմաններըՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԻսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համարԿասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներովՀուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի տոնական մեծ հարթակի«Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքներըՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալելՄոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. ՊեսկովԴեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումներըԱմփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքներըՓաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինՆիգերիայի նախագահը հանձնարարել է հետաքննել գրեթե 1 միլիոն դոլար բյուջեով «ուրվական» գերատեսչության ստեղծման գործըՆոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համարՈվքեր են գալիս և ովքեր` հեռանում Հայաստանից․ 2026-ի առաջին հինգ ամիսների միգրացիոն պատկերըՀանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբԲնակարանային շուկան Երևանում. որտե՞ղ է թանկ, որտե՞ղ` էժանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունումՎարչապետը կգտնվի արձակուրդումԿոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կմ հատվածը շուտով կհանձնվի շահագործման․ Ճանապարհային դեպարտամենտԵթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասինԹրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի՝ որպես «ահաբեկչության հովանավոր պետության» սահմանումը. Ռուբիո«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետականԵԽ փողերի լվացման դեմ պայքարի մարմինը գովելի եւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերըՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները ամրապնդում են պաշտպանական համակարգերըԻնչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետոՄխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտքՀունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱսում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասին
Աշխարհ

Եթե Չինաստանը փակի նավթի փականը, Հյուսիսային Կորեայում ամեն ինչ կանգ կառնի

Բռնապետ Կիմ Չեն Ընի կողմից կառավարվող երկիրը կախման մեջ է գտնվում Չինաստանի հետ առեւտրից, որի շրջանառությունը վերջերս ավելի էր աճել, հայտնում է Die Welt–ը։ Հիմա Փհենյանում սպառվում է բենզինը, հարց է առաջանում՝ արդյո՞ք Պեկինը կդադարեցնի մատակարարումները։

Ավտոլցակայանները այսօրվա դրությամբ այլեւս բենզին չեն ստանում, գրում է պեկինյան Global Times թերթը։ Ամերիկյան AP տեղեկատվական գործակալությունը արձանագրում է, որ վառելիքի գները աճել են 70 տոկոսով՝ 70-80 ցենտից մինչեւ 1․25 դոլար մեկ լիտրի համար։

«Կիմ Չեն Ընի ռեժիմը,- գրում է հեղինակը,- պատրաստվում է նոր պատժամիջոցների։ ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի բանակցողները, որոնք ներկայացնում են իրենց երկրները Հյուսիսային Կորեայի հետ դեռ 2009-ից սառեցված բազմակողմանի բանակցություններում, Փհենյանից պահանջել են հրաժարվել միջուկային ու հրթիռային ծրագրերից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ ԱԽ-ից պահանջում է ավելի խիստ քայլեր ընդունել Փհենյանի դեմ։ Կիմ Չեն Ընին սպառնում է ճնշում նաեւ հարեւան Չինաստանի, վաղեմի դաշնակցի կողմից։

Global Times-ը անթաքույց նախազգուշացնում է, որ Չինաստանը կփակի նավթի փականը․ «Եթե Հյուսիսային Կորեան իրականացնի վեցերորդ միջուկային փորձարկումը՝ Պեկինը կաջակցի ՄԱԿ-ի ավելի կոշտ միջոցառումները, այդ թվում նավթային էմբարգոն»։ Չինաստանի կառավարությւոնից պահանջում են ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնել Փհենյանի հարցում։ Բանն այն է, պարզաբանում է նա, որ Հյուսիսային Կորեան հիմնականում Չինաստանից է ստանում վառելիք ։

«2015-ին Հյուսիսային Կորեան Չինաստանից ներմուծել է 525 հազար տոննա հում նավթ։ Բացի դրանից Փհենյանը ստացել է 218 տոննա զտված նավթ ու բենզին՝ վեց անգամ շատ, քան Ռուսաստանից։ North Korean Economy Watch մասնագիտացված ինտերնետային ռեսուրսի տվյալներով երկրում կան մոտ 240 հազար մարդատար մեքենաներ՝ բոլորը չինական արտադրության»,- ասվում է հոդվածում։

Հյուսիսային Կորեայի միջազգային առեւտրի շրջանառությունը 2016-ին աճել է մինչեւ 6մլրդ դոլար նիշի։ Դրանից 5․5 մլրդ դոլարը, այսինքն 91․5 տոկոսը, բաժին է հասնում Չինաստանի հետ առեւտրին։ «Ստացվում է , Կիմը ամբողջովին կախված է Չինաստանի հետ առեւտրից։ Հնդկաստանին, որի հետ շրջանառությունը կազմում է 140 մլն դոլար, հետեւում է Ռուսաստանը՝ Փհենյանի վաղեմի դաշնակիցը՝ 76 մլն դոլար շրջանառությամբ»,- գրում է հոդվածագիրը։

«Լինելով խոշորագույն առեւտրային գործընկեր ու էներգառեսուրսների մատակարար՝ Պեկինը իր ձեռքերում է կենտրոնացրել Փհենյանի վրա տնտեսական ճնշման բոլոր լծակները։ Պեկինը 2006-ից սկսած, երբ Փհենյանը առաջին անգամ խախտեց համապատասխան բանաձեւը, իրականացնելով առաջին միջուկային փորձարկումը, աջակցում է ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները։ Այդուհանդերձ, Չինաստանի ու Փհենյանի միջեւ առեւտուրը շարունակում է բարգավաճել,- նշում է հեղինակը,- Ու միայն 2017-ի սկզբին Պեկինը կարծես սկսել է իրականացնել իր պատժամիջոցային խոստումները»։

«Այս տարվա փետրվարին Չինաստանը մինչեւ 2017 թ վերջ դադարեցրել է անտրացիտի ներմուծումը Հյուսիսային Կորեայից ։ Ապրիլի 7-ին մաքսային ծառայությունները պահանջել են, որ բոլոր հյուսիսկորեական բեռնանավերը, որոնք գտնվում են չինական նավահանգիստներում ու դեռ բեռնաթափված չեն, հետ վերադարձվեն։ Դա տեղի է ունեցել այն օրը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել է Փհենյանի հետագա սպառազինմանը խոչընդոտելու մասին»,- ասվումէ հոդվածում։

Բացի դրանից, գրում է հեղինակը, Պեկինն արգելել է պաշտոնական տուրերը դեպի Հյուսիսային Կորեա, իսկ հիմա Փհենյանի վրա ճնշում գործադրելու ու նրան բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար մտադիր է դադարեցնել նաեւ նավթի ու բենզինի մատակարարումները։

 NEWS.am