Ֆրանսահայ Ժան Յորգի․1919-ին իմ նախապապերը ստիպված են եղել Դեր Զոր անապատով Երուսաղեմ փախչել (Տեսանյութ)
Ֆրանսահայ Ժան Յորգին իրեն ավելի շատ հայ է զգում, չնայած հունական արմատներ ունի։ Ժան Յորգիի մայրը հայուհի է, հայրը՝ հույն։ Արցունքն աչքերին նա հիշում է իր նախապապին ու նախատատին, Թորոսին ու Մարիամին, որոնք 1919-ին ստիպված են եղել փախչել Դեր Զորի անապատով մինչեւ Երուսաղեմ։ «Հետո նրանք վերադրաձել են, որպեսզի ապրեն իրենց հայրենի հողի վրա, Ալեքսանդրետի գավառում։ Բայց 1939-ին նրանք նորից լքել են իրենց երկիրը, մեկնել են Թուրքիա, իսկ հետո՝ Լիբանան։ Ու ես, նրանց նախաթոռը, 1976-ին Ֆրանսիա եմ տեղափոխվել»,- պատմում է Ժան Յորգին։
Երբ մահացել է պապը, շարունակում է Ժան Յորգին, տատիկն աշխատում էր հույն բժիշկի մոտ՝ Իսկենդերուն (Ալեքսանդրետ – խմբ) քաղաքում։ «Նա իր ազգականներից մեկին, որի կինը մահացել էր ու որը երկու զավակ ուներ, խորհուրդ է տվել ամուսնանալ տատիկիս հետ ու ընտանիք կազմել։ Եվ տատիկս, որի անունը Հայկուհի էր, ամուսնացել է իմ հույն պապիկի հետ։ Նրանք երկու երեխա են ունեցել։ Ավագը՝ Ալեքսանդրը, հայրս, նույնպես հայուհու հետ է ամուսնացել։ Իմ մայրիկի՝ Հռիփսիմե Գասպարյանի հետ։ Ես ինձ ավելի շատ հայ եմ զգում, չնայած հունական արմատներիս ։ Ու հիմա ես եկել եմ Հայաստան՝ իմ հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հի՛շատակին»,- հավելում է Ժան Յորգին

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն