Նիկոլ Փաշինյանի որոշմանը սպասելիս
Սեպտեմբերի երեքը ծանր, շատ ծանր օր էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Նրան տհաճ անակնկալ մատուցեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ կարկառուն հեղափոխական Դանիել Իոնիսյանը:
Արսեն Թորոսյանը փախավ ասուլիսից, հետո համակարգչի էկրանի հետեւից նախարարին, կառավարության անդամին ոչ պատշաճ արտահայտություններ եւ ձեւակերպումներ իրեն թույլ տվեց, իսկ հետո պարզվեց, որ նա ամիսներ առաջ ամոթալի հայտարարություն է արել:
Ըստ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին ասել է. «50 հոգի եղել է հաշմանդամ, 50-ն էլ մեռնելու է հաշմանդամ, ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»:
Եթե պարզվի, որ իրոք Արսեն Թորոսյանն իրեն նման արտահայտություն է թույլ տվել, ապա անկախ նրա գործունեության լավ ու վատ կողմերի, սկանդալների եւ հաջողությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է նրան պաշտոնանկ անել:
Դեռ հանրությունը չէր հասցրել մարսել այս լուրը, երբ պարզ դարձավ, որ կարկառուն հեղափոխական, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի ղեկավար, Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար կառավարությունից հազարավոր դոլարներ ստացած Դանիել Իոնիսյանը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել.
«Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք։)))))»:
Նիկոլ Փաշինյանը, անկախ նրանից, թե Իոնիսյանն իր գրառումը կհանի, թե ոչ, պարտավոր է հանուն Հայաստանի պետության շահերից ներողություն խնդրել ՌԴ նախագահից, կառավարության արտահերթ նիստ գումարել եւ չեղյալ համարել Իոնիսյանի կազմակերպությանը Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար գումար տրամադրելու որոշումը:
Սա արդեն ոչ թե զզվելի է, այլ պետությանն անվտանգության դեմ ուղղված կոնկրետ եւ համակարգված գործողություններ են: Մեր կողքին ապրող ստահակներ դիտավորյալ ամեն ինչ անում են հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու եւ Հայաստանին տարածաշրջանում թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ միայնակ թողնելու համար:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի