Թող մարդկանց երեսին ասի, ոչ թե ֆեյսբուքյան լայվով. Արմեն Մուրադյանը՝ Արսեն Թորոսյանին
Գևորգ Թամամյանն այնքան կայացած բժիշկ է, որ իր գործունեությամբ վաստակել է իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքն, ինչն այսօր նա արեց։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով Թամամյանի կողմից առողջապահության նախարարի ասուլիսը տապելելուն։
«Թամամյանը ճշմարտախոս բժիշկ է, պետք է լսել նրա քննադատությունները և դրանց ադեկվատ գնահատական տալ»,–ասաց նա՝ հավելելով, որ Թամամյանը ոչ միայն իր ընկերն է, այլև խորհրդականը։
Անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ այդ ամենի հետևում ինքն է կանգնած, Արմեն Մուրադյանը պատասխանեց.
«Նախարարը երևակայական մտքեր է արտահայտել։ Հորդորում եմ նրան՝ մարդկանց երեսին բաց ճակատով կարծիք հայտնելու հմտություն ձեռք բերել, ինչը հարիր է իսկական բժշկին, այլ որ թե հայտարարություններ անել ֆեյսբուքյան ասուլիսների կամ տարբեր տեսակ լայվերի միջոցով. համենայն դեպս կայացած բժշկին սա է հարիր չէ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը ընդհատվեց սկանդալային միջադեպով. նախարարը արյունաբանական կենտրոնում ասուլիսի ժամանակ նէր էր սկսել իր ծրագրերը ներկայացնել, երբ դահլիճ մտավ նույն կենտրոնիուռուցքաբան Գեւորգ Թամամյանը և մեղադրանքներ հնչեցրեց նախարարի հասցեին։ Արսեն Թորոսյանն ընդհատեց իր ասուլիսը և հեռացավ։ Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Թամամյանի հայտարարություններին, նախարարն ասաց, որ այդ ամենի հետևում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից էր կազմակերպված այս ամենը: Նա ժառանգություն է ստացել իր պաշտոնը և հիմա սարսափած է, որ կարող է այն կորցնել: Նա կարծում է, որ մենք շատ մեծ վտանգ ենք ներկայացնում իր պաշտոնավարման համար: Երբ մենք ցանկացանք ԵՊԲՀ խորհրդի կազմը փոխել, այդ ժամանակվանից սկսվեց արշավն իմ դեմ»,-ասաց նա:


















































Մենք ամեն ինչ անում ենք, որ ԼՂ-ից տեղահանված ընտանիքները բնակարան ձեռք բերեն, ոչ թե նախընտրեն երկարատև վարձակալությունը. Արսեն Թորոսյան
623 հազար դոլար հավելագրվածը պետք է վերադարձվի պետբյուջե. կոռուպցիայի մաս 5
Թորոսյանը «երկար չի ձգի»
Նախարարությունում «բունտ» է հասունանում
Թորոսյանից բացի նախարարի այլ թեկնածու չի եղել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի