Հունգարիայի վարչապետը դժգոհել է ԵՄ-ի գործունեությունից
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դժգոհություն է արտահայտել Եվրոպական Միության ոչ արդյունավետ գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մենք դժգոհ ենք Եվրոպական Միության գործունեությունից: Երբ մենք քննադատում ենք Եվրոպական Միությանը, ցանկանում ենք ուղղել դրա սխալները: Մենք ցանկանում ենք բարեփոխել ԵՄ-ը և անում ենք հնարավոր ամեն ինչ դրա անարդյունավետության դեմ պայքարելու համար», - ասել է վարչապետը:
Օրբանի խոսքով` լավ թերապիան առաջին հերթին պահանջում է լավ ախտորոշում, և իրենք պետք է շատ հստակ խոսեն վատ ընթացող բաների մասին:
«Մեր դեպքում ցանկանում ենք անկեղծ լինել, նույնիսկ այն դեպքում, երբ գիտենք, որ դա բոլորին դուր չի գա», - ասել է Օրբանը` ԵՄ-ի ինստիտուտներին կոչ անելով հրաժարվել «գաղափարական տարաձայնություններից» և «հաղթահարել նախապաշարմունքները»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի