Մի քիչ մտածի մի բան անելուց առաջ. Մարինա Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
Երեւանի ավագանու նախկին անդամ, նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով` «Խնդրում եմ փոխանցել ԱՆ նախարարի աթոռին իրեն լավ զգացող Ա.Թորոսյանին» գրառումով անդրադարձավ Արսեն Թորոսյանի այսօրվա ասուլիսին:
«Տեղեկացա, որ իրեն վռնդել են իր իսկ հրավիրած ասուլիսից, որովհետև այն, ինչ ինքն ասելու էր, խաբելու էր, արդեն խաբել է, այլևս իրեն լսելու ցանկություն չունենք: Ասում ես, որ քո բանակում չծառայելն է շահարկվում և քո առողջական վիճակը, բա որ սուտ ես խոսում, բա որ կեղծ տեղեկություն ես տարածում, փախել ես բանակից, էդ մասին չխոսե՞նք: Լուրեր են պտտվում, որ դու ընդհանրապես 5-րդ կետով ես ազատվել, բայց քանի դեռ ես չեմ տեսել քո գրքույկը, չեմ կարող հայտարարություն անել. լավ կլինի, որ դու քո գրքույկի այդ էջը նկարես, գցես համացանց, որ մենք էլ տեսնենք՝ դու ինչ-որ հոգեկան խնդիրների առումով չես ազատվել բանակից: Ինչ վերաբերում է ՄԻՊՍ-ին (բժշկական կենտրոն). ասում ես, որ բողոքում են՝ քո կնոջ ենթակայության տակ գործող և նախկինում քո ենթակայության տակ գործող ՄԻՊՍ ընկերությանը պետպատվեր ես տվել, այո՛, 57 միլիոնի պետվատվեր ես տվել, իսկ դու հիշո՞ւմ ես երկու տարի առաջվա քո բողոքները, երբ ասում էիր՝ պետությունը պետպատվեր չի տալիս ինձ, հիշո՞ւմ ես, չէ՞՝ Ալթունյանը քեզ ինչպես պետպատվեր տվեց»,- ասաց Խաչատրյանը:
Անդրադառնալով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նորանշանակ տնօրենին, Խաչատրյանը նշեց. «Նշանակել ես Նարեկ Մանուկյանին, ով, ըստ օդում պտտվող լուրերի, ընդհանրապես չի աշխատել այդ ոլորտում, ընդհանրապես ռուսաստաններում է եղել. կճշտեմ դեռ, ու վայը եկել, քեզ տարել է, որ այդ լուրերը ճիշտ դուրս եկան»:
Անդրադառնալով ԱՆ նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մասին Արսեն Թորոսյանի մեկնաբանություններին՝ Խաչատրյանը ասաց. «Եղել է նախարար, ինքը լավն էլ է արել, բաներ կա, որ չի արել, ինչի համար քննադատվել է: Ասում ես՝ հայտնի մարդկանց ընկեր է, հայտնի մարդկանց քավոր է, Թորոսյան Արսեն, դո՞ւ ում ընկերն ես, կասե՞ս՝ նախորդ իշխանությունների հետ ինչ կապեր ունես՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից: Մուրադյան Արմենն էլ, նույնիսկ Լևոն Ալթունյանը և՛ իրենց վարքագծով, և՛ իրենց գիտական մակարդակով քեզ ոտնատակ են տվել»:
Խաչատրյանը հիշեցրեց նաև, որ Առողջապահության նախարարն իրեն դատի է տվել, բայց ինքը զրպարտություն չի արել, ինչը պատրաստվում է փաստերով ապացուցել դատարանում: «Մի քիչ մտածի մի բան անելուց առաջ»,- նախարարին դիմեց նա:


















































Մենք ամեն ինչ անում ենք, որ ԼՂ-ից տեղահանված ընտանիքները բնակարան ձեռք բերեն, ոչ թե նախընտրեն երկարատև վարձակալությունը. Արսեն Թորոսյան
623 հազար դոլար հավելագրվածը պետք է վերադարձվի պետբյուջե. կոռուպցիայի մաս 5
Թորոսյանը «երկար չի ձգի»
Նախարարությունում «բունտ» է հասունանում
Թորոսյանից բացի նախարարի այլ թեկնածու չի եղել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի