Զարուհի Բաթոյանը դատի է տվել «Կամք» նախաձեռնության անդամին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արամ Խանզադյանի: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Նախարարը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել իրենից և գումար բռնագանձել։
NEWS.am–ի հետ զրույցում Բաթոյանի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սարգսյանը հրաժարվեց հայտնել, թե ինչու է Բաթոյանը դատի տվել Խանզադյանին՝ պատճառաբանելով, որ չի ստացել իր վստահորդի համաձայնությունը։
Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 2-ին: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ օգոստոիս 6–ին «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի մասին քննարկմանը միջադեպ էր տեղի ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի և «Կամք» նախաձեռնության անդամների միջև։ Ըստ նախարարի՝ նախաձեռնության անդամները անպարկեշտ պահվածք են դրսևորել իր նկատմամբ և հանդիպման ավարտին հրապարակային անձնական վիրավորանք հասցրել իրեն։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի