Արսեն Թորոսյանն իր կնոջ կենտրոնի պետպատվերներն ավելացրել է՝ դարձնելով մոտ 2.7 մլրդ, մինչդեռ ամբողջ ՀՀ-ի ուռուցքաբանության պետպատվերը 1 մլրդ չի հասնում. Գևորգ Թամամյան
Տարվա սկզբին պետպատվերի բաշխում անելիս ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվել, ինչպե՞ս եղավ, որ ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն ՄՌՏ (Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) ու ԿՏ (Համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտություններ, կրկնապատկեցիք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախարար Արսեն Թորոսյանին հրապարակավ հարցրեց նախարարի նախկին խորհրդական, Ռ.Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:
«Պրն. Թորոսյան, եթե այդքան լավն է, ապա՝ տասով բազմապատկեիք: Ինչու՞ մասնավոր կենտրոնին 1 մլրդով ավելացրեցիք պետպատվերը՝ դարձնելով մոտավորապես 2.7 մլրդ, մինչդեռ ամբողջ ՀՀ-ի ուռուցքաբանության պետպատվերը 1 մլրդ չի հասնում: Սրա մասին որևէ հոդաբաշխ բացատրություն չի եղել, ասել են՝ այդպես գտանք, ո՞վ գտավ»,- ասաց նա:
Թամամյանը նկատեց, որ բժշկությունը բարդ ոլորտ է, ինչի պատճառով էլ նախարար Արսեն Թորոսյանը կարողանում է մանևրել: «Նա կարողանում է մանևրել ու կառավարության անդամներին ոլորտը ներկայացնել այնպես, ինչպես ինքն է պատկերացնում, իսկ ժողովուրդն ու կառավարությունը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում այստեղ»,- շարունակեց Գևորգ Թամամյանը:
Վերջինիս խոսքով՝ փետրվարին ՀՀ-ում կայացած Մանկական ուռուցքաբանության խոշորագույն կոնգրեսը ՀՀ-ում տեղի էր ունենում առաջին անգամ, սակայն նախարարը չներկայացավ, թեպետ այդ օրը կազմավորվեց նաև Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնը:
«Բացի նրանից, որ նա չեկավ, նաև նրա օգնականները մի քանի անգամ ճշտել են, թե ով է ներկա լինելու: Ասել էր, որ եթե ներկա է լինելու Բժշկական համալսարանի ռեկտորը և ցիտում եմ բառացի՝ «տերտերներ», ես չեմ գա: Լավ, հասկանում ենք, որ դուք ատում եք թե՛ ռեկտորին, թե՛ ՀՀ-ում բոլոր կայացած բժիշկներին, բայց դուք ատում եք նաև մեր հայկական եկեղեցին: Իր իրավունքն է՝ հավատալ կամ չհավատալ, բայց պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը չի կարող բացահայտ մեր եկեղեցու նկատմամբ նման վերաբերմունք ցույց տալ»,- եզրափակեց Գևորգ Թամամյանը:


















































Մենք ամեն ինչ անում ենք, որ ԼՂ-ից տեղահանված ընտանիքները բնակարան ձեռք բերեն, ոչ թե նախընտրեն երկարատև վարձակալությունը. Արսեն Թորոսյան
623 հազար դոլար հավելագրվածը պետք է վերադարձվի պետբյուջե. կոռուպցիայի մաս 5
Թորոսյանը «երկար չի ձգի»
Նախարարությունում «բունտ» է հասունանում
Թորոսյանից բացի նախարարի այլ թեկնածու չի եղել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի